«ՄՀԵՐՄԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող շրջանառու միջոցները (սարքավորումները) հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
«ՄՀԵՐՄԱՐ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հայկ Կարապետյանի կողմից 13.03.2026 թվականին ժամը 15։00-ին ք․ Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ԵՇԴ/0302/04/16 սնանկության գործով 20.02.2017 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված «ՄՀԵՐՄԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող ստորև նշված շրջանառու միջոցների (սարքավորումների) հրապարակային սակարկություններով վաճառքը․
Լոտ N 21. «ՄՀԵՐՄԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող շրջանառու միջոցներ (սարքավորումներ): Դրանց հիմնական մասը գտնվում են միջին վիճակում, ենթակա են հետագա շահագործման, գտնվում են ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փ. թիվ 45/2 և թիվ 88ա հասցեներում:
1. Խմորհունց BASSANINA 2010թ. - 1 հատ,
2. Խմորհունց BASSANINA 2010թ. - 1 հատ,
3. Գնդող սարք VITELLA SPA SA30 2011թ. -1 հատ,
4. Ռոտորային վառարան PԳLIN RԳTԳR 8095 200SC PANE STND 2012թ. - 2 հատ,
5. Ալրաղաց TKUF-3 40-50տ/օր 2009թ. - 1 հատ,
6. Բունկեր 60տ., /փոխադրող համակարգ/ - 6 հատ,
7. Սղոցարան CMP-043A 2007թ. - 1 հատ,
8. Քարմշակ մեքենա CMP-015A, 2007թ. - 1 հատ,
9. Քարմշակ մեքենա AKM-1 2003թ. - հատ,
10. Քարմշակ մեքենա AKM-20 2010թ. - 1 հատ,
11. Վերամբարձ կռունկ 10տ 1998թ. - 1 հատ,
12. Զոդման հաստոց YILMAZ TK505, 2007թ. - 1 հատ,
13. Ֆրեզերային հաստոց YILMAZ KM 213, 2007թ. - 1 հատ,
14. Սղոց YILMAZ CK 410, 2007թ. - 1 հատ,
15. Գայլիկոնային հաստոց YILMAZ FR 224, 2007թ. - 1 հատ,
16. Սղոց YILMAZ KD 350P, 2007թ. - 1 հատ,
17. Ռոտորային վառարան BASSANINA RԳTԳR 68 ING ԳVER-1430 CPR068 S21111M 5187/10 2010թ. - 1 հատ,
18. Կրեմեփ DE DANIELI C 302E 2012թ. - 1 հատ,
19. Կրեմ սրսկող սարք Dգsicream 2012թ. - 1 հատ,
20. Էլեկտրական գրտնակ KEMPLEX 2012թ. - 1 հատ:
Շրջանառու միջոցները գրավադրված են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում «ՄՀԵՐՄԱՐ» ՍՊ ընկերության պարտավորությունների համար: Լոտի մեկնարկային գինը կազմում է 13,508,519 (տասներեք միլիոն հինգ հարյուր ութ հազար հինգ հարյուր տասնինը) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
բ/ իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
գ) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված գույքերի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ։ Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 300,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման «ՄՀԵՐՄԱՐ» ՍՊ ընկերության սնանկության գործով թիվ 1150019725425413 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս, քան երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար, աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում՝ սնանկության հատուկ հաշվին՝ լոտի գնման գնից հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման հարցերի, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Հայկ Կարապետյանին (էլ. փոստ՝ hayk.karavarich@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Contacts
- Phone
- 37499030660
- hayk.karavarich@gmail.com
- Address
- ք. Երևան, Եկմալյան 6