«ՀՌԻՓԱՆՈՒՇ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ստորև նշված տրանսպորտային միջոցը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
«ՀՌԻՓԱՆՈՒՇ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանի կողմից 17.03.2026 թվականին ժամը 16։00-ին ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1677/04/22 սնանկության գործով 12.07.2022 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված «ՀՌԻՓԱՆՈՒՇ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված տրանսպորտային միջոցի հրապարակային սակարկություններով վաճառքը․
ԼՈՏ 1 – MAN մակնիշի, TGA 18.4804X2BLS տիպարի, 165 AT 61 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց (տրանսպորտային միջոցը գտնվում է անսարք վիճակում), մեկնարկային գինը՝ 9,280,000 (ինը միլիոն երկու հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
բ/ իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
գ/ անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
դ/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված գույքի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ։ Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 300,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման «ՀՌԻՓԱՆՈՒՇ» ՍՊ ընկերության սնանկության գործով թիվ 1150011943373375 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս, քան երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար, աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում՝ սնանկության հատուկ հաշվին՝ լոտի գնման գնից հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման հարցերի, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանին (էլ. փոստ՝ albertkarapetyan013@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Contacts
- Phone
- 37441459995
- albertkarapetyan013@gmail.com
- Address
- ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ