This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Անդրանիկ Կոստանի Հայրապետյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Published: 02/10/2026, 05:53 PM

2026թ. փետրվարի 26-ին ժամը 16:00-ին Անդրանիկ Կոստանի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ԵԿԴ /0474/04/16 վճռով սնանկ ճանաչված Անդրանիկ Կոստանի Հայրապետյանին պատկանող գույքի աճուրդը բաց եղանակով հետևյալ լոտերով: Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1. ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, 1-ին Արհեստավորների փողոց, 125 հասցեում գտնվող 250.3 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք և 408.5 ընդհանուր մակերեսով բնակելի տուն: Գույքի մեկնարկային գինը կազմում է 51 344 837,60 / հիսունմեկ միլիոն երեք հարյուր քառասունչորս հազար ութ հարյուր երեսունյոթ դրամ և վաթսուն լումա / ՀՀ դրամ: Գույքի գնահատումը կատարվել է Մատրիցա ՍՊԸ-ի կողմից, 25.11.2024թ. թիվ 1/100-24 անշարժ գույքի գնահատման եզրակացություն: Առկա է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննիչի 2017-11-30 թիվ 58207817 որոշում, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է կալանք: Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է արտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
3) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը մեկնարկային գնի 1 տոկոսի և նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսի չափով վճարվում են կանխիկ Անդրանիկ Հայրապետյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ Կասկադ մասնաճյուղ 2474502984080000 հաշվեհամարին: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Եթե վերը նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի /գրավատուի/ և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 10 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ք. Երևան, Բաղրամյան 3: Հեռ..` +374 91 555 320, Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru

Contacts

Phone
37491555320
Email
aram.khachatryan@inbox.ru
Address
ք.Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11
Անդրանիկ Կոստանի Հայրապետյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Auctions