«Դադեշ-Շին» ՍՊԸ-ի /գործ թիվ ԿԴ1/0056/04/16/ աճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ
09.02.2026թ. հայտարարված «Դադեշ-Շին» ՍՊԸ -ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով
26.02.2026թ-ին, ժամը 12:00-ին «Դադեշ-Շին» ՍՊԸ-ի /գործ թիվ ԿԴ1/0056/04/16/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65 ա, 1-ին հարկ հասցեում կանցկացվի ընկերությանը պատկանող գույքերի աճուրդը առանձին-առանձին լոտերով:
Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից, համապատասխանաբար կազմելով՝
Լոտ 2. GAZ AGP-12 /GAZ-53/ մակնիշի, 1977թ. արտադրության, 279 ԼP 61 պետ. համարանիշի, ավտոմեքենա, գտնվում է անսարք վիճակում, անվադողերը մաշված, մարտկոցը բացակայում է, ենթակա է ընթացիկ վերանորոգման – 381.600 ՀՀ դրամ,
Լոտ 4. Էքսկավատոր JCB4CX մակնիշի, 2006թ. արտադրության 96-52ՏԼ պետ. համարանիշի տր. միջոց, անսարք, գույնը` դեղին, կարիք ունի հիմնական վերանորոգման- 4.702.800 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192709 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Contacts
- Phone
- 37491401922
- avagyan-gevorg@yandex.ru
- Address
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.