This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Ռուդիկ Համբարձումի Ջեյրանյանին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Published: 02/09/2026, 02:54 PM

2026 թվականի հունվարի 12-ին,ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ3181/04/22 սնանկ ճանաչված Ռուդիկ Համբարձումի Ջեյրանյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ թիվ ՍնԴ3181/04/22 սնանկ ճանաչված Ռուդիկ Համբարձումի Ջեյրանյանին պատկանող գույքերի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2026 թվականի մարտի 4-ին,ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ3181/04/22 սնանկ ճանաչված Ռուդիկ Համբարձումի Ջեյրանյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ թիվ ՍնԴ3181/04/22 սնանկ ճանաչված Ռուդիկ Համբարձումի Ջեյրանյանին պատկանող գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 02.09.2025թ. որոշման՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի է ներկայացվում «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվություններում մեկնարկային արժեք ունեցող գնահատված թվով 2 առանձին լոտերով հետևյալ գույքերը արդեն նվազեցված արժեքներով՝
ԼՈՏ 1 - ՎԱԶ 21213 36 UC 086 պետ/համ., 1999 թ. արտադր. ավտոմեքենան գնահատման ընդհանուր շուկայական արժեքն է ՝ 250.880 / երկու հարյուր հիսուն հազար ութ հարյուր ութսուն /ՀՀ դրամ: Մեքենան գտնվում է անսարք ապակոմլեկտացված վիճակում,չկա մարտկոց ,բացակայում է առջևի քարշակման համակարգը / մոստը/ անվադողերը ոչ պիտանի :
ԼՈՏ 2 - ՀՀ, Շիրակի մարզ ք.Գյումրի, Մատնիշյան փող, թիվ 308 հասցեի անշարժ գույքը /վկայական 18022019-08-0046; կադաստր.ծածկագիր 08-001-10250020/ որի գնահատված շուկայական արժեքն է ՝ 27.945.000 /քսանյոթ միլիոն ինը հարյուր քառասունհինգ հազար /ՀՀ դրամ: Սեփական տունը հանդիսանում է «Էվոկաբանկ» ՓԲԸ –ի գրավի առարկա հողամասի մակերեսը 0.02381 հա ,բնակելի տուն 170.32 ք.մ ,օժանդակ շինություն 14.68 ք.մ , օժանդակ շինություն 13,03 ք.մ ,հարթակ 14.92ք.մ , հարթակ 8.05 ք.մ,շվաքարան 17.67 ք.մ առկա է ինքնակամ փակված 1 դուռ և ինքնակամ բացված 1 մեկ պատուհան :
Տունը բնակեցված է այն համասեփականատիրության իրավունքով պատկանում է պարտապան՝Ռուդիկ Համբարձումի Ջեյրանյանին 1/4, ՝Թամարա Գևորգի Ջեյրանյանին 1/4, Էդիկ Համբարձումի Ջեյրանյանին 1/4 , Ռուզաննա Համբարձումի Ջեյրանյանին ¼ :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման,բնակիչնների վտարում, գույքը գնորդին փոխանցելու, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11807057358900 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
- Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու մտադրության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 կամ նախապես ուղարկելով կառավարիչին էլեկտրոնային փոստով nazaryanx@mail.ru նամակ

Contacts

Phone
37494221985
Email
nazaryanx@mail.ru
Address
ք. Երևան,Ազատության 14-54
Ռուդիկ Համբարձումի Ջեյրանյանին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Auctions