This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Published: 02/09/2026, 03:31 PM

2026 թվականի հունվարի 14 -ին, ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրասենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ 1231/04/23 սնանկ ճանաչված «Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը կայացել է մասնակի :Վաճառվել են թիվ 3,4,6,13 լոտերը:
2026 թվականի մարտի 10-ին, ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրասենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ 1231/04/23 սնանկ ճանաչված «Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 29.07.2025թ. որոշման՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի ներկայացված գույքը գնահատվել էր «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից: Աճուրդի ներկայացվող գույքի գինը նվազեցվել է 20 % ով և կազմում է ՝269.440 ՀՀ դրամ :
ԼՈՏ հ/հ Անվանումը
Քանակ Միավորի արժեք Արժեքներ
1 1 Բետոնախառնիչ 1 44.800
2 2 Պերֆորատոր( էլ.մուրճ)չաշխատող 1 9.600
5 3 .Հորատիչ չաշխատող 1 6.400
7 4 Գեներատոր բենզին (5.5 Կվ) 1 38.400
8 5 Ջրի պոմպ բենզինային 1 28.800
9 6 Ջրի պոմպ խորքային չաշխատող 3.200
10 7 Համակարգիչ LG (համակարգ.օպ) մոնիտոր,պրոցեսոր,ստեղնաշար 2 կոմպլեկտ 32.000 64.000
11 8 Տպիչ սարք HP laser 1020 1 6.400
12 9 Մետաղական պահարան 1 3.840
14 10 Բազկաթոռ կաշվից (տնօրեն) 1 16.000
15 11 Գրասենյակային աթոռ 2 3.200 6.400
16 12 Անիվներով կտորից աթոռ 1 6.400
17 13 Փափուկ նստատեղով մետաղյա աթոռ 6 3.200 19.200
18 14 Գրասենյակային սեղան 1 16.000
Ընդամենը 269.440

Բոլոր գույքերը օգտագործված են, մասամբ ապակոմպլեկտավորված ունեն վերանորոգման կարիք: Աճուրդի ներկայացված սարքերի աշխատունակ լինելու հանգամանքը ստուգում է գնորդը իր հաշվին, ինչպես նաև բոլոր ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, սարքերի ապամոնտաժման աշխատանքնները, նախկին սեփականատերերի վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում գործող թիվ 11807046547100 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 094-22-19-85։

Contacts

Phone
37494221985
Email
nazaryanx@mail.ru
Address
ք. Երևան,Ազատության 14-54
«Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Auctions