Սնանկ ճանաչված <<ՌԱՖՈ ԳՐՈւՊ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2026թ. փետրվարի 24-ին ժամը 13:00-ին, թիվ ՍՆԴ/3633/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<ՌԱՖՈ ԳՐՈւՊ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 4 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Վայք, Ի. Օրու փողոց, 6 հասցեում գտնվող բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 6.050.456 /վեց միլիոն հիսուն հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Վայք, Շահումյան փողոց, 102 շենք, թիվ 16 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 6.313.519 /վեց միլիոն երեք հարյուր տասներեք հազար հինգ հարյուր տասնինը/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Զառիթափ, գյուղ Զառիթափ, 25-րդ փողոց, թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույք:Մեկնարկային գինը՝ 7.499.223 /յոթ միլիոն չորս հարյուր իննսունինը հազար երկու հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Վայք, Մայիսյան փողոց, 11 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 18.605.750 /տասնութ միլիոն վեց հարյուր հինգ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը և աճուրդի հայտարարության մանրամասները տես կից ֆայլում:
Contacts
- Phone
- 37491431333
- arayiksargsyan65@mail.ru
- Address
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ