«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
05.02.2026թ -ին հայտարարված «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
26.02.2026թ-ին ժամը 14:00-ին «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի /գործ թիվ ԵԴ/11109/02/19/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Տ․Մեծի պողոտա 65Ա շենք 1-ին հարկ հասցեում կանցկացվի «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ին պատկանող ներքոշարադրյալ գույքերի աճուրդը /տես հավելված 1/:
Կրկնաճուրդի է ներկայացվում մեկ խումբ, որի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է.
Խումբ 2-րդ – Պաշարներ, 90 լոտ – 118.800 ՀՀ դրամ:
Աճուրդի ներկայացված գույքը իրենից ներկայացնում է կարի արտադրությունում օգտագործված տարբեր տեսակի մեքենա-սարքավորումներ, օժանդակ հարմարանքներ, կտորներ, կաշիներ, թելեր, ռեզիններ և այլն, տնտեսական գույք, ինչպես նաև պատրաստի արտադրանք՝ տաբատներ, վերնաշապիկներ, բաճկոններ, գլխարկներ և այլն /տես հավելվածը /:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028021833200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Contacts
- Phone
- 37491401922
- avagyan-gevorg@yandex.ru
- Address
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.