This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Գուրգեն Նիկոլայի Բաբայանի թիվ ՍնԴ/1531/04/23 սնանկության գործով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Published: 01/29/2026, 12:37 PM

Գուրգեն Բաբայանի թիվ ՍնԴ/1531/04/23 սնանկության գործով Իվետա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 27.01.2026թ. ժամը 12։00-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

18.02.2026թ. ժամը 12։00-ին Գուրգեն Բաբայանի թիվ ՍնԴ/1531/04/23 սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ հասցեում կանցկացվի Իվետա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ՝ նախորդ՝ չկայացած աճուրդի գնից 10% նվազեցված արժեքով։ Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
ԼՈՏ 1. Իվետա Անդրանիկի Հարությունյանին սեփականություն իրավունքով պատկանող Գուրգեն Նիկոլայի Բաբայանի վարկային պարտավորությունների համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Պտղնի 2-րդ այգեգործական տարածք, 23-րդ թաղամաս, 21 այգետնակ հասցեում գտվող անշարժ գույք (վկայական 2517503, կադաստրային ծածկագիր՝ 07-054-103-051): Անշարժ գույքը իրենից ներկայացնում է 1110 ք.մ մակերեսով հողատարածքով 332,4ք.մ մակերեսով փաստացի կիսանկուղային հարկի վրա ծանրաբեռնված երկհարկանի բնակելի տուն: Բնակելի տան կառուցվածքը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա: Հողատարածքի մուտքի դուռը` մետաղական երկփեղք, բնակելի տան մուտքի դուռը` մետաղական, միջսենյակային դռները մասամբ` փայտյա, մասամբ` շագանակագույն մետաղապլաստե պրոֆիլներով, պատուհանները մասամբ` փայտյա շրջանակներով, մասամբ` շագանակագույն մետաղապլաստե պրոֆիլներով: 1-ին հարկի նախասրահ՝ միջանցք` հատակի մի մասը` սալիկապատ, մյուս մասը` լամինատապատ, պատերը և առաստաղը՝ ներկանյութ, ընդհանուր սենյակ` հատակի մի մասը` սալիկապատ, մյուս մասը` լամինատապատ, պատերը և առաստաղը` ներկանյութ, խոհանոց` հատակը մասամբ` լամինատապատ, մասամբ` սալիկապատ, պատերի մի մասը սալիկապատ, մյուս մասը և առաստաղը` ներկանյութ, սանհանգույց` հատակը և պատերը սալիկապատ, առաստաղը` կախովի պլաստմասե պրոֆիլներով, բաց պատշգամբ` հատակը` քարե սալերով, պատերը և առաստաղը` ներկանյութ: 2-րդ հարկի Նախասրահ` հատակը՝ լամինատապատ, պատերը և առաստաղը` ներկանյութ, ննջասենյակներ /թվով 3 հատ/ հատակը՝ լամինատապատ, պատերի մի մասը` պաստառապատ, մյուս մասը և առաստաղը` ներկանյութ, կ/նկուղային հարկի ընդհանուր` հատակի մի մասը` հարթաբետոն, մյուս մասը` սալիկապատ, պատերը և առաստաղը` ծեփասվաղ, ներքին հարդարանքը այգետնակի ներքին հարդարանքը գտնվում էր բարվոք ապրանքային վիճակում, ջեռուցում՝ ջեռուցման համակարգով։ Կոմունիկացիաները առկա են: Օժանդակ շինություններ` առկա, ընդ.` 29,6քմ /14,1քմ ջրավազան, 10,1քմ ցախանոց, 5,4քմ զուգարան/։ Անշարժ գույքը գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում (անշարժ գույքի գրավի/հիպոթեքի պայմանագրի իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 15032019-07-0042) Գուրգեն Նիկոլայի Բաբայանի վարկային պարտավորությունների համար։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 25,899,060.00 ՀՀ դրամ:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։ Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 11.02.2026թ. ժամը 18:00 ներառյալ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և
փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և, որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող
անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից պետք է ներկայացվեն.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն մինչև աճուրդի հայտ ներկայացնելը Գուրգեն Բաբայանի անվամբ «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11807057424900 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագլելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք:
Լոտը կարելի է ուսումնասիրել մինչև 11.02.2026թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի հետ:
Լոտի նկարագիրը, աճուրդին մասնակցելու կարգը, հայտի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարությամբ:

Contacts

Phone
37495590777
Email
vardevanpetrosyan@gmail.com
Address
-ք.Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ

Attached files

Գուրգեն Նիկոլայի Բաբայանի թիվ ՍնԴ/1531/04/23 սնանկության գործով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Auctions