This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«Էդ Էլ Էմ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

Published: 01/26/2026, 02:28 PM

2026թվականի հունվարի 23-ին ժամը 15։30-ին Էդ Էլ Էմ» ՍՊԸ սնանկության գործով նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
2026թվականի փետրվարի 16-ին ժամը 15։30-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 հասցեում կանցկացվի «Էդ Էլ Էմ» ՍՊԸ /թիվ ՍՆԴ/1868/04/23/ սնանկության գործով «Էդ Էլ Էմ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով։
Լոտ1-երրորդ անձանց պատկանող «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ գրավադրված ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Ֆուչիկի փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝
Շինության մակերեսն է 389,8քմ, պարիսպը 8․85քմ․57,1խ․մ
Հասարակական տարածք
Շենքի հիմքը Երկաթ-բետոնե
Շենքի պատերը Տուֆ քար
Միջհարկային ծածկը ե/բ սալեր
Շինության տանիքը Մետաղական՝ թիթեղ, ջրահեռացումը՝ ազատ
Դռները Մուտքի դռները մետաղապլաստե, 2-րդ հարկի միջսենյակային դռները՝ մետաղապլաստե, 3-րդ հարկի միջսենյակային դռները՝ փայտանյութ։
Պատուհանները Շինության պատուհանները՝ մետաղապլաստե։
Ներքին հարդարումը 1-ին (կիսանկուղ) հարկի հատակը լամինատե, պատերը և առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով, առկա են խոնավությունից վնասված հատվածներ, 1-ին հարկի ներքին հարդարումը գտնվում է միջինից վատ վիճակում։
2-րդ հարկի հատակը սալիկապատված է, պատերը գաջասվաղված է պատված դեկորատիվ ներկանյութով, իրականցված է կախովի առաստաղ, 2-րդ հարկի ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում։
3-րդ հարկի հատակը սալիկապատված է, պատերը գաջասվաղված է պատված դեկորատիվ ներկանյութով, իրականցված է կախովի առաստաղ, 3-րդ հարկի ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում։
Սանհանգույց և լոգարան 2-րդ հարկի 2 սանհանգույցների հատակը և պատերը սալիկապատված են, առաստաղը՝ կախովի,
3-րդ հարկի սանհանգուցների հատակը և պատերը սալիկապատված են, առաստաղը՝ կախովի,
Արտաքին հարդարում Շինության պատերը արտաքինից երեսպատված են դեկորատիվ սվաղով (հրազդանի սվաղ), 2-րդ հարկի մուտքը իրականացված է աստիճանավանդակներով, որոնց երկու կողմերից կառուցված են մետաղական բազրիքներ։ Բակի հատվածը բարեկարգված է։
Կոմունիկացիաներ առկա են


Աճուրդին առաջարկվող մեկնարկային գինն է՝ 93․775․130,1 (ինսուներեք միլիոն յոթ հարյուր յոթանասունհինգ հազար հարյուր երեսուն ամբողջ 1 տասնորդական) ՀՀ դրամ։
Լոտը գտնվում է սեփականատերերի տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Լոտը կարող է ուսումնասիրվել իրենց գտնվելու վայրում մինչև աճուրդի տեղի ունենալու օրվանից 5 օր առաջ՝ ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:30 ընկած ժամանակահատվածում:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն /ծանոթանալ հրամանին/
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ք. Երևան, Օտյան փող. 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բացված ՝ «Էդ Էլ Էմ» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին հ/հ 220551065539000:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, պատճենը ստանալ, լոտն ուսումնասիրելու համար ցանկացողները աճուրդին նախորդող հինգ օր առաջ կարող են դիմել «Էդ Էլ Էմ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/:

Contacts

Phone
37493330323
Email
lexkod-2009@mail.ru
Address
ք․ Երևան Արշակունյաց 17
«Էդ Էլ Էմ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին — Auctions