Արմեն Հովհաննեսի Աղեկյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն
Արմեն Հովհաննեսի Աղեկյանի թիվ ՍնԴ/0987/04/22 սնանկության գործով 24.11.2023թ., ժամը՝ 15:00-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ սույն սնանկության գործով աճուրդների դադարեցմամբ պայմանավորված, ուստի մեկնարկային գնի նվազեցում չի իրականացվել։
16.02.2026թ., ժամը՝ 11:00-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան Արմեն Հովհաննեսի Աղեկյանի թիվ ՍնԴ/0987/04/22 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տարոն Բանդուրյանի կողմից կանցկացվի հերթական աճուրդը՝ հետևյալ լոտերով՝
Լոտ 1։ ք․ Երևան, Աջափնյակ, Գ․ Բաշինջաղյան փողոց, 176 շենք, 21 բնակարան (սեփականության վկայական՝ 08022023-01-0309, սեփականատեր՝ Էմմա Հովհաննեսի Գրիգորյան (1/3), Արմեն Հովհաննեսի Աղեկյան (2/3), գրավադրված՝ «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ում):
Բնութագիր։ Բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Առաստաղի բարձրությունը 2,7 մ։ Դրսի դուռը երկաթյա է, ներսի դռները՝ հին փայտե, եվրոդուռ։ Տեղադրված են եվրոպատուհաններ։ Միջանցքում, հյուրասենյակում, ննջասենյակում և խոհանոցում հատակը՝ հին մանրահատակ, պատերը՝ հին պաստառապատ, ներկանյութ։ Սանհանգույցը հին սալիկապատ։ Կոմունալ հարմարություններ՝ կոյուղի, հոսանք, ջուր, գազ, ջեռուցում։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ։ Տեղազննման պահին բնակարանը բնակեցված էր։
Շենքի տվյալները ըստ վկայականի։ Կադաստրային համարը՝ 01-001-0204-0093-001-021, նպատակային նշանակությունը՝ բնակելի, մակերեսը՝ 85,3քմ, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն։ Առկա են լրացուցիչ նշումներ /Սույն վկայականը հանդիսանում է N27092014-01-0045 վկայականի նոր նմուշի տարբերակը՝ կազմված 08․02․2023թ․։ Սեփականատերերին է փոխանցվում շենքին հատկացված հողամասի և ընդհանուր սեփականության օգտագործման տարածքների համապատասխան բաժնեմասի նկատմամբ իրավունքը/։
Գույքի շուկայական արժեքն, ըստ 10․03․2023թ․-ի գնահատման ակտի, կազմում է 33․400․000 (երեսուներեք միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
Գույքի մեկնարկային գինը կազմում է 27.054.000 (քսանյոթ միլիոն հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սույն աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։
Contacts
- Phone
- 37444995588
- banduryan.taron@gmail.com
- Address
- ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ