Սնանկ ճանաչված <<ՌԱՖՈ ԳՐՈւՊ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2026թ. փետրվարի 05-ին ժամը 13:30-ին, թիվ ՍՆԴ/3633/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<ՌԱՖՈ ԳՐՈւՊ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 4 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Վայք, Ի. Օրու փողոց, 6 հասցեում գտնվող բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 6.722.729 /վեց միլիոն յոթ հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Վայք, Շահումյան փողոց, 102 շենք, թիվ 16 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 7.015.021 /յոթ միլիոն տասնհինգ հազար քսանմեկ/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Զառիթափ, գյուղ Զառիթափ, 25-րդ փողոց, թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 8.332.470 /ութ միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Վայք, Մայիսյան փողոց, 11 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 20.673.055 /քսան միլիոն վեց հարյուր յոթանասուներեք հազար հիսունհինգ/ ՀՀ դրամ:
Վաճառքի ներկայացվող գույքերի նկարագիրը և աճուրդի հայտարարության մանրամասները տես կից ֆայլում:
Contacts
- Phone
- 37491431333
- arayiksargsyan65@mail.ru
- Address
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ