This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Գործ թիվ ՍնԴ/3238/04/24 սնանկության գործով պարտապան Կարեն Նորայրի Գաբրիելյանին և երրորդ անձ գրավատու Մետաքսյա Դավթի Գաբրիելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և ,,ԱՐԱՐԱՏԲԱՆԿ,, ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի մասին

Published: 01/19/2026, 08:52 PM

16.01.2026թ. ժամը 13.00-ին Կարեն Նորայրի Գաբրիելյանի սնանկության գործով հայտարարված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
05.02.2026թ. ժամը 13.00-ին Թիվ ՍնԴ/3238/04/24 սնանկության գործով սնանկ ճանաչված Կարեն Նորայրի Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան Կարեն Նորայրի Գաբրիելյանին և երրորդ անձ գրավատու Մետաքսյա Դավթի Գաբրիելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և ,,ԱՐԱՐԱՏԲԱՆԿ,, ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում ստորև նշված հետևյալ գույքը.
Լոտ 1՝ ք.Երևան,Դրոյի փող. 8/2շ., բն.36 հասցեում գտնվող բնակարան, գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում, 94,4 քմ., առաստաղի բարձրությունը 2,75 մ., մուտքի և ներսի դռները փայտանյութ, պատուհանները մետաղապլաստ, հյուրասենյակի, միջանցքի և ննջասենյակի հատակը պարկետ, պատերը և առաստաղը ներկանյութ, ընդհանուր առմամբ բնակարանի ներքին հարդարումը՝ միջին վիճակ, խոհանոցի հատակը սալիկապատված պատերը ներկանյութ, լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված առաստաղը՝ կախովի, կոմունիկացիաները՝ էլ մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 03122025-01-0423 վկայական, տրված 03.12.2025թ/: Կարեն Նորայրի Գաբրիելյանին և երրորդ անձ գրավատու Մետաքսյա Դավթի Գաբրիելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և ,,ԱՐԱՐԱՏԲԱՆԿ,, ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույք: Լոտի մեկնարկային գինն է 47.295.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474205735830002 սնանկության հատուկ հաշվին, և դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10 օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Խ.Ղահրամանյանին (հեռ. (091) 48-40-05։Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգ:

Contacts

Phone
37491484005
Email
xachaturlaw@gmail.com
Address
ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.
Գործ թիվ ՍնԴ/3238/04/24 սնանկության գործով պարտապան Կարեն Նորայրի Գաբրիելյանին և երրորդ անձ գրավատու Մետաքսյա Դավթի Գաբրիելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և ,,ԱՐԱՐԱՏԲԱՆԿ,, ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի մասին — Auctions