Գեղամ Հովսեփյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի
15.01.2026թ.-ին ժամը 15:30-ին նշանակված Գեղամ Հովսեփյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
03.02.2026թ.-ին ժամը 15:30-ին Գեղամ Հովսեփյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից, Երեան քաղաքի, Արշակունյաց փողոցի, 5 շենքի, թիվ 109 դահլիճում կանցկացվի Գեղամ Հովսեփյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: Աճուրդը անցկացվելու է ՀՀ Արդարադատության նախարարի 16.02.2020թ.,թիվ 116-ն հրամանի կարգով
3. Լոտ 1-ը իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոց՝ MITSUBISHI PAJERO 2.4 մակնիշի 01 OQ 091 հաշվառման համարանիշի, գույնը մոխրագույն, 1997թ արտադրության, տեսակը՝ թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոմեքենան չի շահագործվում, բացակայում են մի շարք ավտոպահեստամասեր, գտնվում է անսարք վիճակում, որի շահագործման համար անհրաժեշտ է զգալի ծախսեր: Լոտի մեկնարկային գինը` 307200 /երեքհարյուրյոթհազարերկուհարյուր/ՀՀ դրամ: Ծանոթություն աճուրդի ներկայացված տրանսպորտային միջոցը՝գտնվում է պարտապանի մոտ, ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, 1-ին թ., 3-րդ փակուղի,տուն 1 տարածքում: Գույքի պետական գրանցման ծախսերը կատարվում է գնորդի կողմից։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Մասնակցության վճարը չպետք է գերազանցի ՀՀ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված սնանկության հատուկ հաշվին`հ/հ2473601837730000 : Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ ք. Երևան Ե. Օտյան 53/2: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձիք, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար՝ վերը նշված Հ/Հ, որի չափը չի կարող գերաղանցել նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գեղամ Հովսեփյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:
Contacts
- Phone
- 37491407915
- mayis.hayrapetyan.2015@mail.ru
- Address
- ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ