This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ պատկանող գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

Published: 04/29/2026, 04:22 PM

2026 թվականի մայիսի 22-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում «ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող շարժական գույքի աճուրդ-վաճառք։

Լոտ 11. «ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը պատկանող Նյու Հոլանդ LB95-4PT, 2352 LL հաշվառման համարանիշի էքսկավատոր բարձիչ: Գույքը ապամոնտաժված և մասնատված է մետաղական հանգույցների ու բաղադրիչների: Գնահատվում է որպես մետաղաջարդոն:
Շուկայական արժեքը կազմում է 200,000 / երկու հարյուր հազար / ՀՀ դրամ։
Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր ՀՀ ֆինանսների նախարարության գրավի իրավունքը:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում «ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ թիվ 220098538659000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է` 20.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, պահպանման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Contacts

Phone
37477443822
Email
vahnaz@mail.ru
Address
ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ
«ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ պատկանող գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին — Auctions