Թիվ ՍնԴ/0085/04/23 սնանկության գործով պարտապան Արամ Գասպարյանի դրամական պարտավորությունների դիմաց գրավադրված ապրանքանյութական պաշար հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Թիվ ՍնԴ/0085/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան Արամ Արթուրի Գասպարյանի կողմից «Արարատբանկ» ԲԲԸ-ի առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց հօգուտ բանկի գրավադրված, հայտնաբերված և փաստացի գույքագրված ապրանքանյութական պաշար հանդիսացող գույքերի 2026թ. հունվարի 12-ի, ժամը 16:00-ի աճուրդային վաճառքը՝ Լոտ 5-ի մասով չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
Թիվ ՍնԴ/0085/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Արամ Արթուրի Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից 2026թ. փետրվարի 09-ին, ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի /դատավոր՝ Լ.Կատվալյան/ 15.03.2023թ. թիվ ՍնԴ/0085/04/23 վճռով սնանկ ճանաչված պարտապան Արամ Արթուրի Գասպարյանի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, պարտապան Արամ Արթուրի Գասպարյանի կողմից «Արարատբանկ» ԲԲԸ-ի առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց հօգուտ բանկի գրավադրված, հայտնաբերված և փաստացի գույքագրված ապրանքանյութական պաշար հանդիսացող գույքերի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ լոտով, այն է՝ Լոտ 5, ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված անվանացանկի և մեկնարկային գնի:
Հայտնում եմ նաև, որ Լոտ 5 աճուրդային վաճառքի ներկայացված ապրանքանյութական պաշար հանդիսացող գույքերի պիտանելիության ժամկետները անցած են՝ օգտագործման ժամկետները ժամկետանց են։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Արամ Արթուրի Գասպարյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402738340000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Contacts
- Phone
- 37441224254
- armen.matevosyan@lawconsult.am
- Address
- -