This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Թիվ ՍՆԴ/1058/04/19 գործով դատական ծանուցագիր

Published: 01/13/2026, 07:12 PM

Արամ Սուրենի Եգանյանին
/ք. Ճամբարակ, Չարենցի փող., տ. 78/

ՀՀ սնանկության դատարանի 08.01.2020թ. թիվ ՍՆԴ/1058/04/19 վճռով Արթուր Արամի Եգանյանը /հասցե՝ ք. Երևան, Գայի պողոտա, 37 շենք, 18 բնակարան, նույնականացման քարտ՝ 004008348/ ճանաչվել է սնանկ, նույն դատարանի 13.01.2020թ. որոշմամբ ես նշանակվել եմ սնանկության գործով կառավարիչ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն, պարտապանի գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու ծրագիրը պետք է հաստատվի պարտատերերի ժողովի կողմից: Այս կապակցությամբ 16.12.2025 թվականին ժամը 12:30-ին ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319 հասցեում իմ կողմից հրավիրվել էր Արթուր Արամի Եգանյանի սնանկության գործով պարտատերերի ժողով, ժողովը հնարավոր չի եղել անցկացնել պարտատերերի չներկայանալու պատճառով: Իմ կողմից միջնորդություն է ներկայացվելու ՀՀ սնանկության դատարան՝ Արթուր Արամի Եգանյանի գույքի í³×³éùÇ Íñ³•ÇñÁ հաստատելու վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա և առաջնորդվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 1-ին մասի հիմքով՝ ծանուցվում է Ձեզ այն մասին, որ Արթուր Արամի Եգանյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված TOYOTA մակնիշի LAND CRUISER տիպարի 06SU004 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի բաց դասական եղանակով աճուրդ–վաճառքի թույլատվության մասին միջնորդություն է ներկայացվելու ՀՀ սնանկության դատարան, որի նախնական անցկացման օրը նշանակված է 05.02.2026 թվականին, ժամը 12:30-ին «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում՝ ք. Երևան Արշակունյաց 5, 109 տարածք հասցեում հետևյալ լոտով.
• ԼՈՏ 1. TOYOTA մակնիշի LAND CRUISER տիպարի 06SU004 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց, մեկնարկային գինը՝ 2.500.000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Contacts

Phone
37491431333
Email
arayiksargsyan65@mail.ru
Address
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ
Թիվ ՍՆԴ/1058/04/19 գործով դատական ծանուցագիր — Auctions