This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

ԱՁ Նաիրա Շաբոյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Published: 01/09/2026, 12:50 PM

09.02.2026թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա ԱՁ Նաիրա Ռոբերտի Շաբոյանի ՍնԴ/4035/04/23 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտերով:
Լոտ 1 - Նաիրա Ռոբերտի Շաբոյանի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Եղվարդ, ք.Եղվարդ, Մ.Եղվարդեցու 7 փող. 13 հողամաս հասցեի անշարժ գույք, մակերեսը 0,08 հա, Կադաստրային ծածկագիրը՝ https://www.dram.am/map?code=07-004-0006-0005, մեկնարկային գինը 2,950,000 ՀՀ դրամ: 

Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ ԱՁ Նաիրա Ռոբերտի Շաբոյանի սնանկության հատուկ հաշվին՝11811035089900
Աճուրդին մասնակցել ցանկացողները 27.01.2026թ-ից մինչև 01.02.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք կարող են ներկա գտնվել ներկայացնելով անձը հատատող փաստաթուղթ:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Նաիրա Ռոբերտի Շաբոյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Contacts

Phone
37493955881
Email
samson6122@mail.ru
Address
ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
ԱՁ Նաիրա Շաբոյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — Auctions