This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«ԻՆՔՆԱԹԱՓ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Published: 12/29/2025, 01:02 PM

21.01.2026թ. ժամը 12:15-ին,ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա «ԻՆՔՆԱԹԱՓ» ՍՊԸ-ի ՍնԴ/2181/04/22 սնանկության գործով աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 4 առանձին լոտերով: Աճուրդի է դրվում՝
<<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի օգտին գրավադրված,
Լոտ 1. Սամվել Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Երևան, Աջափնյակ, Նազարբեկյան թաղ. 44/5 հասցեի անշարժ գույք, հողի մակերեսը 492.1 քմ, շենքի իրավունքի պետական գրանցում կատարված չէ, ներքին հարդարման ընդհանուր գնահատական-հարթեցված գաջի շաղախով, հատակը և սանհանգույցը -հարթեցված ցեմենտավազե շաղախով, ներքին դռները տեղեդրված չեն, ըստ սեփականության վկայականի՝ շինության մասով գրանցման օբյեկտը 120.6 քմ կառուցվող բնակելի տան նկատմամբ կառուցապատողի իրավունքներն են, ավարտվածության աստիճանը մինչև 50%, մեկնարկային գինը 89,762,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
ՀՀ ֆինանսների նախարարության օգտին գրավադրված,
Լոտ 2. Սամվել Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող՝Արագածոտնի մարզ, գ.Վերին Սասնաշեն, 5փող. թիվ 4 հողամաս անշարժ գույք, նպատակային նշանակությունը բնակավայրերի, հողի մակերեսը 4,800 ք/մ, մեկնարկային գինը 1,531,000 ՀՀ դրամ:
Լոտ 3. Սասուն Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող՝Արագածոտնի մարզ, գ.Կաթնաղբյուր, 1փող. 2նրբ. 1փակ. թիվ 5 բնակելի տուն անշարժ գույք, հողի մակերեսը 1400 ք/մ, շենքի մակերեսը 68,55 ք/մ, ընդհանուր վիճակի գնահատականը՝ բավարար, ունի կապիտալ վերանորոգման կարիք, մեկնարկային գինը 7,290,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտ 4. Սամվել Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ TOYOTA CAMRY 2,5 մակնիշի, պետ.համարանիշը 36 XM 706, 2017թ. արտադրության ավտոմեքենա, առկա են վթարված մասեր, մեքենան ունի արտաքին և ընթացքային մասի թերություններ և ընդհանուր տեխնիկական վիճակը-անբավարար, շարժիչը և փոխանցման տուփը բացակայում են, մեկնարկային գինը 2,989,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Գույքը կվաճառվի բաց դասական եղանակով, ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116–Ն հրամանի սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ «ԻՆՔՆԱԹԱՓ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 11811037929400:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 09.01.2026թ.-ից մինչև 14.01.2026թ.ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ԻՆՔՆԱԹԱՓ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Contacts

Phone
37493955881
Email
samson6122@mail.ru
Address
ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
«ԻՆՔՆԱԹԱՓ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — Auctions