«ՄԵԳԱՊՈԼԻՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին
20.01.2026թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա «ՄԵԳԱՊՈԼԻՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի ՍնԴ/2686/04/24 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոերով:
Լոտ 1. «ՄԵԳԱՊՈԼԻՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի օգտին գրավադրված՝Լյուդմիլա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզ, գ.Մուղնի, 6 թաղ. 55 բնակելի տուն հասցեի անշարժ գույք, հողամասի մակերեսը 0.1366 հա, բնակելի տան մակերեսը 325,71 ք/մ, առկա են դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած շինություններ, ընդհանուր վիճակը՝ նորոգման ընթացքում, ներքին դռները տեղադրված չեն, պատուհանները մետաղապլաստե շրջանակներով, կիսանկուղ + 1 հարկ, տանիքը թիթեղյա, պատերը քարե, ներքին հարդարանքի ընդհանուր գնահատականը «միջին»: Մեկնարկային գինը 118,200,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտ 2. Գեղեցիկ Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Գ.Շերամի 79շ. 41բն. հասցեի անշարժ գույք, մակերեսը 90.3 քմ, ներքին հարդարանքի ընդհանուր գնահատականը «լավ», մեկնարկային գինը 40,600,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ «ՄԵԳԱՊՈԼԻՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝11811040287200:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 08.01.2026թ.-ից մինչև 13.01.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ՄԵԳԱՊՈԼԻՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:
Contacts
- Phone
- 37493955881
- samson6122@mail.ru
- Address
- ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1