This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Սնանկ ճանաչված Հրաչյա Վաղարշակի Պարսամյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

Published: 12/22/2025, 04:21 PM

2026թ. հունվարի 15-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/3134/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Հրաչյա Վաղարշակի Պարսամյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Վ. Սարգսյան փողոց 32/4 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տան հողամասն ըստ թիվ 03122012-08-0312 վկայականի զբաղեցնում է 596,55 քմ մակերես: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է 3 (երեք) շինությամբ՝ բնակելի տուն 120,69 քմ, օժանդակ շինություն 9.9 քմ և օժանդակ շինություն 2.21 քմ մակերեսներով: Բնակելի տան մակերեսը՝ 120,69քմ, պատերը՝ տուֆ քար, հարկայնությունը՝ 1 հարկ + ձեղնահարկ, տանիքը՝ մի մասը քառալանջ թերթաքար(շիֆեր), ջրահեռացումը կազմակերպված, մյուս մասը երկլանջ ծալքաթիթեղ, ջրահեռացումը ազատ: Բնակելի տան բակի մուտքը կազմակերպված է փողոցի կողմից մետաղական դարպասով, 1-ին հարկի մուտքի և ներսի դռները մետաղապլաստե, փայտե և փայտանյութ, ձեղնահարկի մուտքի դուռը մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղապլաստե, սպիտակ հիմնագույնով: Նկուղի հատակը և առաստաղը բետոնապատե, պատերը տուֆ քար ցեմենտավազյա շաղախով, առանց ներքին հարդարման։ 1-ին հարկի միջանցքի և հյուրասեյակի հատակը լամինատե, պատերը՝ պաստառապատ, առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով։ Խոհանոցի հատակը լամինատե, պատերը՝ պաստառապատ, առկա են մաշվածության հետքեր, առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով։ Ճաշասենյակի և ննջասենյակների հատակը ներկած փայտատաշեղային սալեր(дсп), պատերը՝ պաստառապատ, առաստաղը ներկած փայտաթեփային սալեր(двп), որոնք ունեն տարիների բնականոն մաշվածություն: Ձեղնահարկի հատակը՝ հողե ծածկույթ, պատերը փայտե սյուներից թիթեղապատ առանց ներքին հարդարման: Բնակելի տան արտաքին պատերը հիմնականում սվաղած են ունի գորշավուն երանգ, իսկ առջևի ձախ անկյունային հատվածը առանց լրացուցիչ երեսպատման, որոշ հատվածներում նկատելի են բնական քայքայման հետքեր, ձեղնահարկի մուտքը իրականացված է բակի կողմից մետաղական նեղ աստիճանավանդակի միջոցով։ Դարպասից ներս բակի անցուղիների հատակը բետոնապատե, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը սալիկապատ, իրականացված է կախովի առաստաղ, կոմունիկացիաներն առկա են, բնակելի տունը բաղկացած է երկու տնակից միացված քարե կցակառույցով: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչյա Վաղարշակի Պարսամյանին /վկայական՝ 03122012-08-0312/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Հրաչյա Վաղարշակի Պարսամյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ /վկայական՝ 26122013-08-0030/: Մեկնարկային գինը՝ 10.008.364 /տաս միլիոն ութ հազար երեք հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 08.01.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607596710000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Contacts

Phone
37491431333
Email
arayiksargsyan65@mail.ru
Address
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ
Սնանկ ճանաչված Հրաչյա Վաղարշակի Պարսամյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին — Auctions