This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Մաքս Դրայվ ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված շարժական գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երկու առանձին լոտով

Published: 05/05/2026, 02:33 PM

Հայտնում եմ Ձեզ, որ 2026թ Ապրիլի 22-ին ժամը 12:00-ին քաղ. գործ թջվ ՍՆԴ 2998/04/24 Մաքս Դրայվ ՍՊԸ-ի գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2026թ. Հունիսի 4-ին ժամը 12 ;00-ին Մաքս Դրայվ ՍՊԸ-ի ՍՆԴ 2998/04/24 սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունեն Մաքս Դրայվ ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված շարժական գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երկու առանձին լոտով:
1. Մերսեդես Բենզ GLE 350 4 matic 2015թ արտ.,պետ համարանիշ հաշվառման վկայագիր PB 836204 մեկնարկային գինը՝ 7.217.000 ՀՀ դրամ
2. BMW 540i 3.0 L 2017 թ արտ., պետ համարանիշ , հաշվառման վկայագիր PB930696 մեկնարկային գինը ՝7.873.000 ՀՀ դրամ
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված Մաքս Դրայվ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 193000 250143800 :
Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդի հրապարակման պահից մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին:Հեռ. 093.334.691

Contacts

Phone
37493334691
Email
albertasoyan@mail.ru
Address
-ք.Երևան,Տ.Մեծի 27շ 8բն
Մաքս Դրայվ ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված շարժական գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երկու առանձին լոտով — Auctions