«Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ին և երրորդ անձանց պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 14:00-ին «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ին և երրորդ անձանց պատկանող անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդը կայացել է մասնակի:Վաճառվել են թիվ 34, 234 , 236 116,117, 118, 119, 120, 121, 122, 123, 127, 132, 133, 134, 135, 136, 137, 138, 139, 142, 143, 144, 147 148 79, 80, 91, 92, 93, 99, 100, 109, 215, 216, 233 լոտերը, որոնց մի մասը հանդիսացել է «Արարատ Բանկ» ԲԲԸ –ի գրավի առարկա և երորդ անձ գարավտու Դամո Դավուդիին պատկանող բնակարանը, որը ևս հանդիսացել է «Արարատ Բանկ» ԲԲԸ-ի գրավ լոտ 262 :
2026 թվականի հունվարի 23-ին, ժամը 14:00-ին «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ին պատկանող շարժական և երրորդ անձանց անշարժ գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 01.04.2025թ. և 01.10.2025թ. որոշումների ՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին:
Աճուրդի է ներկայացվում «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ին պատկանող թվով 181 առանձին լոտով շարժական և թվով 4 անշարժ գույքերը որոնց մի մասը պատկանումէ երրորդ անձ գրավատուների Արբի Դավուդիին լոտ 264 և Ռոզիկ Աբուլյանին լոտ 261 : Բոլոր անշարժ գույքերը գրավադրված են «Արարատ Բանկ» ԲԲԸ-ում իսկ շարժական գույքերի մի մասը «Արարատ Բանկ» ԲԲԸ և «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ում աճուրդի ներկայացվող գույքերի ընդհամենը արժեքը կազմում է 1.060.028.299 ՀՀ դրամ:
Գույքը իրենից ներկայացնում է ընկերությանը պատկանող օգտագործած հիմնական միջոցներ, սարքավորումներ,գրասենյակային գույք, լաբորատոր գույք և տրանսպորտային միջոցներ, նաև երրորդ անձանց պատկանող անշարժ գույքեր առանձնատուն, արտադրական տարածք և հողատարածք: Բոլոր գույքերը օգտագործված են, մասամբ ապակոմպլեկտավորված են և ունեն վերանորոգման կարիք: Աճուրդի ներկայացված սարքերի աշխատունակ լինելու հանգամանքը ստուգում է գնորդը իր հաշվին, ինչպես նաև բոլոր ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը կատարում է գնորդը :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, սարքերի ապամոնտաժման աշխատանքնները, նախկին սեփականատերերի վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11807052947400 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։ Կից ներկայացվում է գույքերի ցուցակը:
Contacts
- Phone
- 37494221985
- nazaryanx@mail.ru
- Address
- ք. Երևան,Ազատության 14-54