Լևոն Գնելի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2025 թ. դեկտեմբերի 19-ին ժամը 11:30-ին Լևոն Գնելի Խաչատրյանի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել ՝ հայտ չլինելու պատճառով:
2026 թ. հունվարի 16-ին ժամը 11:30-ին Լևոն Գնելի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Քաջազնունի 1, 304 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Լևոն Գնելի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:
Լոտ 1 - ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, քաղաք Վարդենիս Գայի փողոց 21 հասցեում գտնվող հողամաս: Հողամասի մակերեսը՝ 0,184 հա է, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, Կադաստրային ծածկագիրը՝ 05-005-0151-0002, վկայականի համարը՝ 28092018-05-0011: Հողամասի վրա առկա է անավարտ շինություն՝ 150 քմ մակերեսով:
Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 10% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1,783,280 / մեկ միլիոն յոթ հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր ութսուն / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 09.01.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Լևոն Գնելի Խաչատրյանի անվամբ «Յունիբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 24130031448100 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Լևոն Գնելի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:
Contacts
- Phone
- 37491509504
- maratharutyunyan89@gmail.com
- Address
- ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ մկրշ., 3/3շ. 33 բն.