This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Ա/Ձ Հայկանուշ Սարգսյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:

Published: 12/16/2025, 12:55 PM

16.12.2025թ.-ին հայտարարված՝ Հայկանուշ Սարգսյանին պատկանող գույքի աճուրդը՝ չի կայացել՝ հայտի բացակայության պատճառով։
06.01.2026թ.-ին ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Սամվել Մանուկյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակում հասցեում կանցկացվի Ա/Ձ Հայկանուշ Սարգսյանի ՝ թիվ ԿԴ/0013/04/18 սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ՝ մեկ առանձին լոտով.
ԼՈՏ-1. Աճուրդի է դրվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, այն է՝ ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր գյուղ հասցեում գտնվող գյուղատնտեսական նշանակության 641.6 քմ մակերեսվ հողամաս անշարժ գույքը՝վկայական թիվ 18062025-07-0118: , այն իրենից ներկայացնում՝ գյուղատնտեսական նշանակության 641,6 քմ մակերեսվ հողամաս, վարելահող, ուղղանկյուն տեսքով, հարթ տարածքում, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային / բավարար , անջրդի:
Գույքը ներկայացվելու է աճուրդային վաճառքի մեկ առանձին լոտով՝
ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Նոր գյուղ հասցեում գտնվող գյուղատնտեսական նշանակության 641,6 քմ մակերեսվ հողամաս, վարելահող, ուղղանկյուն տեսքով, հարթ տարածքում, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային / բավարար , անջրդի:
Լոտի մեկնարկային գինը կազմում է՝ է 820 000,00 ( ութ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
• Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5%-ի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ի Արմավիրի մ/ճ բացված 15100705693156 սնանկության հատուկ դրամային հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00-ն, որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, աճուրդում հաղթած անձի կողմից վաճառքի գինը վճարվում է աճուրդի արձանագրություն կազմելու օրվանից տաս օրվա ընթացքում, աճուրդ-վաճառքի ընթացքը տեսաձայնագրվում է։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար / ՀՀ դրամի չափով մուտքի վճար։ Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գումարի մեջ:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդի մասնակիցները կարող են Լոտը ուսումնասիրել սահմանված կարգով հայտը ներկայացնելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին , դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով (հասցեն՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան փ. 16/9 , հեռ. 077 19 55 70) կամ էլեկտրոնային փոստով (s.manukyan777@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Ս. Մանուկյանին:

Contacts

Phone
37477195570
Email
s.manukyan777@mail.ru
Address
ՀՀ ք.Արմավիր Շահումյան 16 շ. բն.9
Ա/Ձ Հայկանուշ Սարգսյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: — Auctions