This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Կարեն Սեյրանի Ավետյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին:

Published: 12/15/2025, 08:03 PM

2025թ.դեկտեմբերի 30- ին, ժամը 12:00, Կարեն Սեյրանի Ավետյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 35ա հասցեում կանցկացվի Կարեն Սեյրանի Ավետյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը: Աճուրդի է հանված Կարեն Սեյրանի Ավետյանին 6 լոտով պատկանող միջոցներըը
Լոտ 2.Ավտոմեքենա` LINCOLN մակնիշի, NAVIGATOR 5.4 տիպի ,35 OP327 համարանիշի, նույնականացման համար` 5LMRU27A5YLJ07988 – 117.044 ՀՀ դրամ:
Լոտ 3.Ավտոմեքենա` OPEL մակնիշի VECTRA 1.81 տիպի , 37 DA 750 համարանիշի, նույնականացման համար` W0L0JBF19W1231556 – 139.751 ՀՀ դրամ
Լոտ 5.Բեռնատար ավտոմեքենա- KAMAZ մակնիշի 5320 տիպի.37 CX 760 համարանիշի, նույնականացման համար`XTC532000M0398996– 171.717 ՀՀ դրամ;
Լոտ 6. Բեռնատար ավտոմեքենա- KAMAZ մակնիշի 6520 տիպի.37 CX 756 համարանիշի, նույնականացման համար`X1F652003D0002980 – 900.037 ՀՀ դրամ;
Լոտ 7. Ավտոմեքենա` KAMAZ 53212A մակնիշի, 37CX761 համարանիշի, նույնականացման համար` XTC53212AW2102128,1998թ արտադրության -287.000 ՀՀ դրամ:
Լոտ 8. Ավտոմեքենա` KAMAZ 55111 մակնիշի, 37CX752 համարանիշի, նույնականացման համար` XTC54112AX2107777, 1999թ արտադրության -322.000 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը 24.12.2025թ ժամը 18 : 00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հ աստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ մ/ճ 1150000859659660 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/ojuV/JsKHJHzDJ կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել 099201390 հեռախոսահամարին , փոստով կամ էլեկտրոնային փոստով (sarkyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Contacts

Phone
37499201390
Email
sarkyan@mail.ru
Address
ք.Սեվան,Նաիրյան 4/6

Attached files

Կարեն Սեյրանի Ավետյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին: — Auctions