This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Մաքսիմ Բարիսի Գրիգորյանի թիվ ՍնԴ/2375/04/24 սնանկության գործով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Published: 05/06/2026, 06:04 PM

Մաքսիմ Բարիսի Գրիգորյանի թիվ ՍնԴ/2375/04/24 սնանկության գործով Մաքսիմ Բարիսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 06.05.2026թ. ժամը 12։00-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

27.05.2026թ. ժամը 12։00-ին Մաքսիմ Բարիսի Գրիգորյանի թիվ ՍնԴ/2375/04/24 սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ հասցեում կանցկացվի Մաքսիմ Բարիսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի՝ («Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա իրեր) բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ՝ նախորդ՝ չկայացած աճուրդի գնից 2% նվազեցված արժեքով։
Լոտերի աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքերը՝
ԼՈՏ 2 Ոսկյա շղթա, քանակը՝ 2 հատ, հարգը՝ 580, իրի ընդհանուր կշիռը՝ 31,6գ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 28,4գ.: Գտնվելու վայրը՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-Ի «Արաբկիր» մասնաճյուղ, ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի 41
Լոտ 2-ի մեկնարկային գինն է 828,132 ՀՀ դրամ:

ԼՈՏ 3 Ոսկյա մատանի, քանակը՝ 4 հատ, հարգը՝ 500, իրի ընդհանուր կշիռը՝ 18,2գ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 15գ.: Գտնվելու վայրը՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-Ի «Արաբկիր» մասնաճյուղ, ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի 41
Լոտ 3-ի մեկնարկային գինն է 374,909 ՀՀ դրամ:

ԼՈՏ 4 Ոսկյա թևնոց, քանակը՝ 1 հատ, հարգը՝ 580, իրի ընդհանուր կշիռը՝ 7,8գ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 7,4գ.: Գտնվելու վայրը՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-Ի «Արաբկիր» մասնաճյուղ, ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի 41
Լոտ 4-ի մեկնարկային գինն է 215,781 ՀՀ դրամ:

ԼՈՏ 5 Ոսկյա խաչ, քանակը՝ 1 հատ, հարգը՝ 580, իրի ընդհանուր կշիռը՝ 5,3գ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 5,0գ.: Գտնվելու վայրը՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-Ի «Արաբկիր» մասնաճյուղ, ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի 41
Լոտ 5-ի մեկնարկային գինն է 145,798 ՀՀ դրամ:

ԼՈՏ 6 Ոսկյա օղ, քանակը՝ 2 հատ, հարգը՝ 500, իրի ընդհանուր կշիռը՝ 6,3գ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 5,7գ.: Գտնվելու վայրը՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-Ի «Արաբկիր» մասնաճյուղ, ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի 41
Լոտ 6-ի մեկնարկային գինն է 142,465 ՀՀ դրամ:

ԼՈՏ 7 Ոսկյա օղ, քանակը՝ 2 հատ, հարգը՝ 580, իրի ընդհանուր կշիռը՝ 2,5գ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 2,2գ.: Գտնվելու վայրը՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-Ի «Արաբկիր» մասնաճյուղ, ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի 41
Լոտ 7-ի մեկնարկային գինն է 64,151 ՀՀ դրամ:

Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։ Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 21.05.2026թ. ժամը 18:00 ներառյալ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և
փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և, որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող
անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից պետք է ներկայացվեն.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն մինչև աճուրդի հայտ ներկայացնելը Մաքսիմ Բարիսի Գրիգորյանի անվամբ «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11807063414200 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագլելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Լոտը կարելի է ուսումնասիրել մինչև 21.05.2026թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի հետ:
Լոտի նկարագիրը, աճուրդին մասնակցելու կարգը, հայտի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարությամբ:

Contacts

Phone
37495590777
Email
vardevanpetrosyan@gmail.com
Address
-ք.Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ

Attached files

Մաքսիմ Բարիսի Գրիգորյանի թիվ ՍնԴ/2375/04/24 սնանկության գործով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Auctions