This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Պարտապան «Գե Ռու Կա» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2733/04/24 սնանկության գործով գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

Published: 05/06/2026, 08:19 PM

Հայտարարություն 291-3․2

05.05.2026թ. ժամը 10:00-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով:
22․05․2026թ.՝ ժամը 10։00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 1-ին հարկ, 109 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «Գե Ռու Կա» ՍՊԸ-ին սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի ներկայացվող գույքը գրավադրված է «Ակբա բանկ» ԲԲԸ-ում, դրա նկարագիրը հետևյալն է․
Լոտ 3 - շրջանառու միջոցներ (24 անվանում 1095 հատ չօգտագործված (նոր) հագուստ և կոշիկ, այդ թվում՝ մանկական տաբատ (կտորից, ջինսից) տարբեր չափերի և գույների, մանկական վերնազգեստ (բլուզներ, ժակետներ, սվիտերներ) տարբեր չափերի և ձևերի, մանկական տարբեր չափերի և ձևերի բաճկոններ, մանկական վերնաշապիկ տարբեր տեսակների և չափերի (աղջկա և տղայի), մանկական սպորտային հագուստի կոմպլեկտ տարբեր տեսակների և չափերի 2 կտորից (տաբատ և վերնահագուստ), մանկական սպորտային հագուստի կոմպլեկտ տարբեր տեսակների և չափերի 3 կտորից (տաբատ, վերնահագուստ, գլխարկ), կաշենման բարակ, չձգվող (թույլ) նյութից տարբեր չափերի և ձևերի կանացի տաբատ, կաշենման բարակ, չձգվող (թույլ) նյութից տաբատ և բաճկոն (կոմպլեկտ), կաշենման բարակ, չձգվող (թույլ) նյութից կանացի կիսատաբատ, կաշենման բարակ, չձգվող (պինդ) նյութից տարբեր չափերի և ձևերի կանացի տաբատ, կաշենման բարակ, չձգվող (պինդ) նյութից կանացի կիսատաբատ, մանկական պիջակ տարբեր գույների և ձևերի (աղջկա), մանկական պիջակ և տաբատ (կոմպլեկտ) տարբեր ձևերի (աղջկա), մանկական մինչև 6 ամսական կոմբինիզոն, մանկական մինչև 1 տարեկան տարբեր տեսակի և չափերի տաք բլուզ և ժակետ տաբատով (կոմպլեկտ), մանկական մինչև 1 տարեկան տարբեր տեսակի և չափերի տաք բլուզ և ժակետ, 1-ից 3 տարեկան աղջկա զգեստ տարբեր գույների, չափերի և տեսակի, մանկական (աղջկա և տղայի) խառը հագուստ տարբեր չափերի և ձևերի, կանացի խառը հագուստ տարբեր չափերի և ձևերի, մեծահասակի բաճկոն, սև շիֆոնից շարֆ, տարբեր տեսակի կոշիկներ): Աճուրդի մեկնարկային գինը՝ 24․256․800 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 15․05.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արմսվիսբանկ» ՓԲԸ, 2500011601350400)՝ որպես ստացող նշելով «Գե Ռու Կա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Contacts

Phone
37493456258
Email
mailbox4manager@gmail.com
Address
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 311 սենյակ
Պարտապան «Գե Ռու Կա» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2733/04/24 սնանկության գործով գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին — Auctions