ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սարգիս Յոլչինյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: ՍնԴ/0314/04/25
2025թ դեկտեմբերի 8 -ին նշանակված Սարգիս Յոլչինյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2025թ. Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Սարգիս Յոլչինյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ լոտով (նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 % իջեցված արժեքով)
Լոտ 1․ 2007 թվականի արտադրության Volkswagen Jetta 2.5 մակնիշի, 26 UG 534 պետհամարանիշով տրանսպորտային միջոցը։ Ավտոմեքենան գտնվում է վթարված վիճակում, վնասված է բեռնախցիկը, հետևի թափարգելը, հետևի աջ դուռը, առկա են քերծվածքներ և գունաթափված հատվածներ։ Սրահը գտնվում է միջինից վատ վիճակում, նստարանները պատռված։ Անվադողերը և անվահեծերը միջին վիճակում։ Շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակությունը ստուգված չէ։ Մեքենան գտնվում է Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Շահումյան 17 հասցեում։Մեկնարկային արժեքը ՝ 1 344 000։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069050881919 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա, այն է՝ 18․12.2025թ. ժամը 16:00:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սարգիս Յոլչինյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։
Contacts
- Phone
- 37499771410
- snankutyun@inbox.ru
- Address
- ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ԿՈՒՐՂԻՆՅԱՆ ՆՐԲ., 12, 44