This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Երրորդ անձանց պատկանող, որպես ՀՀ Սնանկության դատարանի 14.02.2022թ. թիվ ՍնԴ/0107/04/22 վճռով սնանկ ճանաչված Սահակ Պարգևի Բաղդասարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Published: 12/04/2025, 03:12 PM

28.11․2025թ. ժամը 14։00-ին, նշանակված ՀՀ Սնանկության դատարանի 14.02.2022թ. թիվ ՍնԴ/0107/04/22 վճռով սնանկ ճանաչված Սահակ Պարգևի Բաղդասարյանի սնանկության գործով երրորդ անձիք հանդիսացող Պարգև Սահակի Բաղդասարյանին, Էմմա Բալաբեկի Բաղդասարյանին, Գուրգեն Պարգևի Բաղդասարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, որպես պարտապան Սահակ Պարգևի Բաղդասարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց աճուրդը համարվել է չկայացած:
26.12․2025թ-ին, ժամը 14։00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 14.02.2022թ. թիվ ՍնԴ/0107/04/22 վճռով սնանկ ճանաչված Սահակ Պարգևի Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 26.04.2024թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 14.02.2022թ. թիվ ՍնԴ/0107/04/22 վճռով սնանկ ճանաչված Սահակ Պարգևի Բաղդասարյանի սնանկության գործով երրորդ անձիք հանդիսացող Պարգև Սահակի Բաղդասարյանին, Էմմա Բալաբեկի Բաղդասարյանին, Գուրգեն Պարգևի Բաղդասարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, որպես պարտապան Սահակ Պարգևի Բաղդասարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց աճուրդը:
Աճուրդի ներկայացված թիվ 1 լոտի մեկնարկային արժեքը, համաձայն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի 36-րդ կետի, համապատասխանում է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքին, և կազմում է.
Լոտ 1 - ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Գառնի, Կամոյի փողոց թիվ 13 հասցեում գտնվող անշարժ գույք /249,8 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 19,2 քմ ընդհանուր մակերեսով պահեստ, 56,4 քմ ընդհանուր մակերեսով գոմ, 15,3 քմ ընդհանուր մակերեսով թոնրատուն, 15,3 քմ ընդհանուր մակերեսով ծածկարան, 106,2 քմ ընդհանուր մակերեսով պարիսպ, 0,191 հա ընդհանուր մակերեսով հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական 1694107, տրված 26․05.2004թ./- մեկնարկային արժեքը կազմում է 18.337.900 (տասնութ միլիոն երեք հարյուր երեսունյոթ հազար իննը հարյուր) ՀՀ դրամ։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման և բնակիչների վտարման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդի մանրամասն տեղեկությունները, ինչպես նաև աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ:

Contacts

Phone
37477191076
Email
artakvarpet@mail.ru
Address
ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23

Attached files

Երրորդ անձանց պատկանող, որպես ՀՀ Սնանկության դատարանի 14.02.2022թ. թիվ ՍնԴ/0107/04/22 վճռով սնանկ ճանաչված Սահակ Պարգևի Բաղդասարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Auctions