This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Սնանկ ճանաչված «ՄԳԳ» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու «Արմմեդպրոմ» ՓԲԸ-ին և պարտապան «ՄԳԳ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

Published: 12/03/2025, 06:34 PM

2025թ. դեկտեմբերի 18-ին ժամը, 12:00-ին, թիվ ՍՆԴ/0410/04/24 սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված «ՄԳԳ» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու «Արմմեդպրոմ» ՓԲԸ-ին և պարտապան «ՄԳԳ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից Աճուրդի է ներկայացվում՝ ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի, թիվ 29/38 հասցեում գտնվողան անշարժ գույք: Գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ապահովելով «ՄԳԳ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 912.402.740 (իննը հարյուր տասներկու միլիոն չորս հարյուր երկու հազար յոթ հարյուր քառասուն) ՀՀ դրամ: ԼՈՏ 2. ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի, թիվ 29/20 հասցեում գտնվող անշարժ գույք (Վկայական N 30012019-01-0161): Գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ապահովելով «ՄԳԳ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 473.853.522 (չորս հարյուր յոթանասուներեք միլիոն ութ հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 11.02.2025թ., ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Վաճառքի ներկայացվող գույքերի նկարագիը և աճուրդի հայտարարության մանրամասները տես կից ֆայլում:

Contacts

Phone
37433540555
Email
nsbankcruptcy@gmail.com
Address
ք.Երևան, Արշակունյաց 5 319

Attached files

Սնանկ ճանաչված «ՄԳԳ» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու «Արմմեդպրոմ» ՓԲԸ-ին և պարտապան «ՄԳԳ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին — Auctions