This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Թիվ ՍնԴ/1497/04/25 սնանկության գործով պարտապան Աննա Էդիկի Հակոբյանի շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Published: 12/01/2025, 05:09 PM

17․12.2025թ. ժամը 11։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, (որը տեսաձայնագրվում է) թիվ ՍնԴ/1497/04/25 սնանկության գործով պարտապան Աննա Էդիկի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Մարգարիտա Սևադայի Ղազարյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ Աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ։
Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը հետևյալն է.
Լոտ 1 – 139,9 գրամ ընդհանուր կշռով հինգ անվանում ոսկերչական իրեր։
-Շղթա, քանակը՝ 3, հարգը՝ 583, ընդհանուր կշիռը՝ 76,5 գրամ, մաքուր կշիռը՝ 76,3 գրամ,
-Վզնոց, քանակը՝ 1, հարգը՝ 583, ընդհանուր կշիռը՝ 21,2 գրամ, մաքուր կշիռը՝ 21,2 գրամ,
-Մատանի կնոջ, քանակը՝ 1, հարգը՝ 583, ընդհանուր կշիռը՝ 6,1 գրամ, մաքուր կշիռը՝ 6 գրամ,
-Ապարանջան, քանակը՝ 2, հարգը՝ 583, ընդհանուր կշիռը՝ 29,1 գրամ, մաքուր կշիռը՝ 29 գրամ,
-Ոսկու կտորներ՝ քանակը՝ 5, հարգը՝ 583, ընդհանուր կշիռը՝ 7 գրամ, մաքուր կշիռը՝ 6,8 գրամ,
Ընդհանուր կշիռը՝ 139,3 գրամ։/կապարակնիքի համար՝ 16149670/։
Գույքը գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում։
Աճուրդի մեկնարկային գինը՝ 3.719.597 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.12.2025թ.՝ ժամը 18:00, կարող են Աճուրդի կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ, 1570015878888700)՝ որպես ստացող նշելով Աննա Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ` Մարգարիտա Ղազարյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։ Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://drive.google.com/drive/folders/1dLtDEkXcuIb-LB_GSwUzfFT0_ycU1eKP?usp=drive_link , կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (margarita_ghazaryan@yahoo.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
Լոտի լուսանկերները, հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կցվում է սույն հայտարարությանը։

Contacts

Phone
37477796706
Email
margarita_ghazaryan@yahoo.com
Address
ՀՀ, ք․ Երևան, Սեբաստիա 3/3 Ա, 121

Attached files

Թիվ ՍնԴ/1497/04/25 սնանկության գործով պարտապան Աննա Էդիկի Հակոբյանի շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Auctions