«ՔԱՐՍ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
06.05.2026թ. ժամը 11:15-ին հայտարարված «ՔԱՐՍ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ պատկանող գույքերի աճուրդ-վաճառքը չի կայացել:
2026 թվականի մայիսի 29-ին ժամը 11:15-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում «ՔԱՐՍ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք։
Լոտ 1. LAND ROVER RANGE ROVER HSE P400 մակնիշի, SALGS2RU5MA427550 նույնականացման համարով, 2021թ. արտադրության ավտոմեքենայի օգտագործված մասեր / պահեստամասեր /: Բոլոր մասերը օգտագործված են, առկա են որոշ վնասված հատվածներ, գտնվում են միջին վիճակում: Գույքերի ցանկը ներկայացված է Աղյուսակ 1-ում:
ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է 4,236,000 / չորս միլիոն երկու հարյուր երեսունվեց հազար / ՀՀ դրամ:
Լոտ 2. ALFA ROMEO STELVIO TI մակնիշի, ZASFAKBN0J7B79457 նույնականացման համարով, 2018թ. արտադրության ավտոմեքենայի օգտագործված մասեր / պահեստամասեր /: Բոլոր մասերը օգտագործված են, առկա են որոշ վնասված հատվածներ, գնտում են միջին վիճակում: Գույքերի ցանկը ներկայացված է Աղյուսակ 1-ում:
ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է 696,000 / վեց հարյուր իննսունվեց հազար / ՀՀ դրամ:
Լոտ 3. «SUZUKI DF 250» տեսակի, 2018թ. արտադրության նավակի շարժիչի օգտագործված մասեր: Գնտվում է ոչ աշխատանքային վիճակում:
ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է 80,000 / ութսուն հազար / ՀՀ դրամ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում «ՔԱՐՍ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ թիվ 11802031906700 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքերի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Contacts
- Phone
- 37477443822
- vahnaz@mail.ru
- Address
- ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ