ՄՈԱ ՍՊԸ-ի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
ՄՈԱ ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2240/04/24 սնանկության գործով ՄՈԱ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ՄՈԱ ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների համար ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում գրավադրված գույքերը վաճառելու նպատակով 07.05.2026թ. ժամը 11։30-ին ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կազմակերպված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
04.06.2026թ. ժամը 11։30-ին ՄՈԱ ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2240/04/24 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի ՄՈԱ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ՄՈԱ ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների համար ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում գրավադրված շարժական գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդ։ Դրանք վաճառքի են ներկայացված մեկ լոտով։ Կրկնաճուրդի են ներկայացվում հետևյալ գույքերը՝
ԼՈՏ 3 ՄՈԱ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում գրավադրված 14 անվանում հաստոցներ և սարքավորումներ՝
Գելիոնատիպ կտրիչ 1 հատ, 115 երկարության, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 1,090,520․00 ՀՀ դրամ,
Գլանափաթեթային ֆլեքսո տպագրական հաստոց 2 հատ, SIR մակնիշի, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 3,538,940․00 ՀՀ դրամ,
Ամրակ (սկրեպ) խփող հաստոց 1 հատ, 6 միջուկանի, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 498,080․00 ՀՀ դրամ,
Ամրակ (սկրեպ) խփող և ծալող հաստոց 1 հատ, 6 միջուկանի, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 707,790․00 ՀՀ դրամ,
Ամրակ (սկրեպ) խփող հաստոց 1 հատ, Poligraf մակնիշի, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 277,880․00 ՀՀ դրամ,
Պարույրի (սպիռալ) համար անցքեր անող հաստոց (дырокол) 1 հատ, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 157,290․00 ՀՀ դրամ,
Պարույրի (սպիռալ) գործող հաստոց 1 հատ, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 173,020․00 ՀՀ դրամ,
Ջերմասոսնձող սարք 1 հատ, Իտալական արտադրության, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 524,290․00 ՀՀ դրամ,
Արկղների նեյլոնե կապիչ անցկացնող սարք 2 հատ, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 293,610․00 ՀՀ դրամ,
Պոլիեթիլենային ջերմափաթեթավորող սարք 1 հատ, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 288,360․00 ՀՀ դրամ,
Ընդհանուր տետրների մեջքի ծալք տվող մամլիչ 1 հատ, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 86,510․00 ՀՀ դրամ,
Ռոխլիներ ամբարձիչ սայլակ 2 հատ, մեխանիկական, օգտագործված, տեղափոխվել է սարքին վիճակում – 27,790․00 ՀՀ դրամ,
Օդամղիչ էլեկտրական 1 հատ, 500 լ, օգտագործված, ապամոնտաժվել է սարքին վիճակում – 183,510․00 ՀՀ դրամ,
Էլեկտրոնային կշեռք 1 հատ, 100 կգ, օգտագործված, տեղափոխվել է սարքին վիճակում – 7,870․00 ՀՀ դրամ։
ՄՈԱ ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերը օգտագործման տարածքից ապամոնտաժվել և տեղափոխվել են պահպանման տարածք 2022-2023 թվականներին և ներկայումս գտնվում են ՀՀ ք․ Երևան, Րաֆֆիի փող․ 93/4-2 հասցեում սեփականատիրոջ պահպանման ներքո։
Լոտ 3-ի մեկնարկային գինն է 7,855,460.00 ՀՀ դրամ:
Շարժական գույքը գնելու դեպքում գույքի տեղափոխման և հնարավոր այլ բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 27.05.2026թ. ներառյալ կարող են հայտ ներկայացնել (կցվում է ֆիզիկական անձ մասնակցի հայտի ձևը) ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտի բովանդակությունը և ներկայացմանն առնչվող հարցերը կարգավորվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով։ Հայտին կից պետք է ներկայացվեն աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերը և՝
1․ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն,
2․ իրավաբանական անձանց դեպքում նրա պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
3․ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները:
Եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, ապա բացի վերը թվարկված փաստաթղթերից հայտին կցվում է նաև լիազորագիրը և լիազորված անձի անձնագրի պատճենը։
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 300,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված ՄՈԱ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2500011650920600 մինչև աճուրդի հայտ ներկայացնելը:
Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ մեկնարկային գնի աստիճանաբար բարցրացմամբ։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Այն դեպքում, երբ նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի (գրավատուի) և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հրապարակման օրվանից մինչև 27.05.2026թ. ներառյալ, նախապես պայմանավորվելով ՄՈԱ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանի հետ, հեռ. 055 504-506:
Contacts
- Phone
- 37455504506
- vahramapresyan@gmail.com
- Address
- ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 104 սենյակ