This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Էմիլ Սամվելի Հարությունյանի գույքի կազմում ընդգրկված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

Published: 11/25/2025, 03:44 PM

2025թ. դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-ին, թիվ ՍՆԴ/2600/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Էմիլ Սամվելի Հարությունյանի գույքի կազմում ընդգրկված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ակունք, գյուղ Նոր գյուղ հասցեի 07-049-0223-0013 կադաստրային ծածկագրով անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- հողամասի մակաերեսը՝ 0,261 հա, հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, հողամասում առկա են պտղատու ծառեր, հիմնված է ծիրանի այգի: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Էմիլ Սամվելի Հարությունյանին: Մեկնարկային գինը՝ 3.608.823 /երեք միլիոն վեց հազար ութ հազար ութ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 3-րդ միկրոշրջան 17 շենք, թիվ 34 բնակարան հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում, բնակարանի մակերեսը՝ 91,34քմ, շենքի հիմքը՝ երկաթ-բետոնե, շենքի պատերը՝ պանել, մուտքի դուռը մետաղական փայտե երեսպատվածքով /չինական արտադրության/, բնակարանի ներսի դռները փայտե, գտնվում են լավ վիճակում, պատուհանները՝ մետաղապլաստե շրջանակներով /շականակագույն հիմնագույնով/ ամբողջ բնակարանի հատակը բացառությամբ խոհանոցի մանրահատակ է, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված պատված ներկանյութով, խոհանոցի հատակը՝ սալիկապատված, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը սալիկապատված են, իրականացված է կախովի առաստաղ, առկա է էլ մատակարարում, ջրամատակարարում, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Վանիկի Հարությունյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 29102019-07-0043/, ապահովելով Էմիլ Սամվելի Հարությունյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 10.383.523 /տաս միլիոն երեք հարյուր ութսուներեք հազար հինգ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 11.12.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607376850000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Contacts

Phone
37491431333
Email
arayiksargsyan65@mail.ru
Address
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319
Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Էմիլ Սամվելի Հարությունյանի գույքի կազմում ընդգրկված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին — Auctions