Արմեն Մալխասյանին /գործ ԵԱՆԴ/0011/04/13/ պատկանող տր․ միջոցի կրկնաճուրդի կազմակերպման ու անցկացման մասին
2025թ. նոյեմբերի 18-ին նշանակված աճուրդը չկայացավ։ 2025թ․ դեկտեմբերի 8-ին ժամը 12:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5/109 հասցեում կկայանա Արմեն Մալխասյանին պատկանող ավտոմեքենայի կրկնաճուրդ-վաճառքը՝ 1 լոտով:
Գույքի անվանումը Գտնվելու վայրը Գույքի նկարագրությունը, վիճակը Ընդամենը, ՀՀ դրամ
Ավտոմեքենա
Լոռու մարզ,
Ք․ Ալավերդի Մակնիշը- GAZ 3110 411
Գրանցման համարը- 02 SO 848
Տրանսպորտային միջոցի տեսակը- մարդատար
Թափքի տեսակը- ունիվերսալ
Գույնը- արծաթափայլ գորշ
Վազքը- 300406
Թողարկման տարեթիվը- 2003
Նույնացման համարը- XTH31100031158865
Դռների քանակը- 5
Փոխանցման տուփը- մեխանիկական
Ղեկը- ձախ
Շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձուժ)- 100 ՁՈՒԺ
ՏՄ հաշվառման վկայագիր—
Լրացուցիչ տեեկություններ- Մեքենան երկար ժամանակ չի շահագործվել։
Գազաբալոնային համակարգը կարիք ունի փորձարկման։
Ըստ ստացված տեղեկատվության շարժիչի և կամրջակի հետ կան խնդիրներ։
Մեքենայի տվյալները վերցված են 01/01/2011 թվականի ապահովագրական փաստաթղթից։
Տեխնիկական վիճակի գնահատման 10 աստիճան (1-10) սանդղակում համապատասխանում է 1-ին աստիճանին։
Գինը- 93800 ՀՀ դրամ
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Արմեն Մալխասյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյանին՝ 093 37 27 05 հեռախոսահամարով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվի հայտ։
1. Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
2. Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում): Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
3. Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 %- ի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ 1510 0155 3545 5428 հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 %-ի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4. Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ):
5. Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհանդիսացող, սակայն աճուրդին ներկա գտնվել ցանկացող անձինք աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման։
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Contacts
- Phone
- 37493372705
- ruzan-l@mail.ru
- Address
- -Մանադյան 1/9