This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3723/04/22 սնանկության գործով աճուրդի(կրկնաճուրդի) կազմակերպման և անցկացման մասին

Published: 11/21/2025, 04:26 PM

«ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3723/04/22 սնանկության գործով «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի 21.11.2025թ. ժամը 12։00-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

12.12.2025թ. ժամը 12։00-ին «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3723/04/22 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Վարդևան Պետրոսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ հասցեում կանցկացվի «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ՝ նախորդ՝ չկայացած կրկնաճուրդի գնից 20% նվազեցված արժեքով։ Կրկնաճուրդի է ներկայացվում «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ին սեփականություն իրավունքով պատկանող հետևյալ գույքերը՝
ԼՈՏ 1 MAZ մակնիշի KS-3577 տիպարի (MAZ-5334), 369LS63 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը:
Մեկնարկային գինն է 125,829 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2 IVECO մակնիշի 35S տիպարի, 506SL63 հաշվառման համարանիշով, ACFA6590002350011 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը:
Մեկնարկային գինն է 555,746 ՀՀ դրամ:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։ Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Աճուրդին (կրկնաճուրդ) մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 04.12.2025թ. ժամը 18:00 ներառյալ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն մինչև աճուրդի հայտ ներկայացնելը «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի անվամբ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150020458688647 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագլելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Լոտը կարելի է ուսումնասիրել մինչև 04.12.2025թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի հետ:
Լոտի նկարագիրը, աճուրդին մասնակցելու կարգը, հայտի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարությամբ:

Contacts

Phone
37495590777
Email
vardevanpetrosyan@gmail.com
Address
-ք.Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ

Attached files

«ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3723/04/22 սնանկության գործով աճուրդի(կրկնաճուրդի) կազմակերպման և անցկացման մասին — Auctions