This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«ԶԱՆԳՆԶՈՒՐ ԷՔՍԻՄՊ» ՍՊ ընկերության գույքային հաշվեկշռում ներառված՝ ստորև նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

Published: 11/21/2025, 12:49 PM

«ԶԱՆԳՆԶՈՒՐ ԷՔՍԻՄՊ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հայկ Կարապետյանի կողմից 08.12.2025 թվականին ժամը 15։00-ին ք․ Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1569/04/19 սնանկության գործով 13.05.2020 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված «ԶԱՆԳՆԶՈՒՐ ԷՔՍԻՄՊ» ՍՊ ընկերության գույքային հաշվեկշռում ներառված և «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲ ընկերությունում գրավադրված` ստորև նշված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը․

ԼՈՏ 1 – ՀՀ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս (կադաստրային ծածկագիր՝ 02-108-0248-0024, մակերեսը՝ 20 հա), մեկնարկային գինը՝ 49,500,000 (քառասունինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
բ/ իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
գ) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։

Աճուրդում ներկայացված գույքի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ։ Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 300,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված «ԶԱՆԳՆԶՈՒՐ ԷՔՍԻՄՊ» ՍՊ ընկերության սնանկության գործով թիվ 2480102575530000 հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս, քան երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար, աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում՝ սնանկության հատուկ հաշվին՝ լոտի գնման գնից հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման հարցերի, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Հայկ Կարապետյանին (էլ. փոստ՝ hayk.karavarich@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

Contacts

Phone
37499030660
Email
hayk.karavarich@gmail.com
Address
ք. Երևան, Եկմալյան 6
«ԶԱՆԳՆԶՈՒՐ ԷՔՍԻՄՊ» ՍՊ ընկերության գույքային հաշվեկշռում ներառված՝ ստորև նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին — Auctions