This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված՝ Հակոբ Սարգսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:

Published: 11/21/2025, 01:56 PM

2025թ-ի դեկտեմբերի 10-ին ժամը 16-00-ին, Հակոբ Սարգսի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5 շենք, 109 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.11.2012թ-ի, թիվ ԵԱՆԴ/0034/04/12 վճռով սնանկ ճանաչված Հակոբ Սարգսի Մկրտչյանի վարկային պարտավորությունների վերադարձն ապահովելու համար՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված, Հակոբ Սարգսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 22 հասցեի բնակելի տան (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական 2514427 ) հրապարակային սակարկություններով վաճառքը` բաց դասաական եղանակով` մեկ լոտով:
Լոտ 1. Հակոբ Սարգսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց 22 հասցեի բնակելի տուն (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական 2514427 ):
Բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 309,5քմ., տնամերձ հողամասի նշանակությունը՝ բնակավայրերի, մակերեսը 1100 քմ, տան կառուցվածքը քարե, կառուցվել է 2000- ական թթ., երկհարկանի (առաջին հարկը կիսանկուղային), միջհարկային ծածկը երկաթբետոնե, տանիքի թիթեղյա, առաստաղի բարձրությունը 2,75մետր, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտյա, մետաղեպլաստյա, պատուհանները մետաղեպլաստյա, խոհանոցի հատակը երեսապատված կերամիկական սալիկներով, սանհանգույցի հատակը և պատերը երեսապատված կերամիկական սալիկներով, առկա են ջեռուցման համակարգ, գազ, էլ.սնուցում ջուր, կոյուղի, ներքին հարդարանքը միջինից բարձր, ունի թոնրատուն 10,7 քմ. մակերեսով և ավտոտնակ 29,2 քմ. մակերեսով: ՝ Բնակելի տան ընդհանուր վիճակը միջինից բարձր:
Լոտ 1-ի մեկնարկային գինը 111 780 000 (մեկ հարյուր տասմեկ միլիոն յոթ հարյուր ութանասուն հազար ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված Հակոբ Սարգսի Մկրտչյանի սնանկության հատուկ հաշվարկային հաշվին` 2473607821290007: Նշված վճարումները հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում, աճուրդի մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով գույքի գնման նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։ Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աշխատանքային օրերին ժամը 12-ից մինչև 16-00-ը` դիմել սնանկության գործով կառավարչին 094 40 31 56 հեռախոսահամարով:

Contacts

Phone
37494403156
Email
babser48@mail.ru
Address
-Երևան, Ե.Թադևոսյան 12/5-27
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված՝ Հակոբ Սարգսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: — Auctions