Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Վահրամ Ռոմիկի Մկրտչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և «Արարատբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի աճուրդ-վաճառքի մասին
ՀՀ սնանկության դատարանի 19.08.2025թ. թիվ ՍնԴ/2650/04/22 որոշման համաձայն`14.11.2025թ. ժամը 13:00-ին անհատ ձեռնարկատեր Վահրամ Ռոմիկի Մկրտչյանի սնանկության գործով հայտարարված աճուրդը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 08.12.2025թ. ժամը 13:00-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Վահրամ Ռոմիկի Մկրտչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և «Արարատբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 2 (երկու) առանձին լոտերով:
Լոտ 4 – ՀՀ, Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Բաղրամյան փողոց, 2/11 հասցեում գտնվող անշարժ գույքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 08102024-04-0095 վկայական), մեկնարկային գինը` 11 226 600 ՀՀ դրամ։
Լոտ 5 - ՀՀ, Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Բաղրամյան փողոց, 2/19 հասցեում գտնվող անշարժ գույքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 17092024-04-0036 վկայական), մեկնարկային գինը՝ 18 079 200 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 01.12.2025թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի անվամբ «Ամիօ Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150017683043017 սնանկության հատուկ հաշվին։
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:
Contacts
- Phone
- 37494400356
- yeghyanrh@gmail.com
- Address
- ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ