ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի սնանկության գործով շարժական գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին
2026թ. փետրվարի 4 -ին, ժամը 15:00-ին ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանի կողմից ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում կանցկացվի ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի կողմից ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ –ում գրավադրված ներքոհիշյալ շարժական գույքերի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ - վաճառքը, բաց դասական եղանակով:
Շարժական գույքերը աճուրդի են ներկայացվում նախկին գնից 10 տոկոս իջեցրած գնով, հետևյալ երկու լոտերով, այն է՝
Լոտ 1. Esmak Makine 3200 մոդելի փայտանյութ կտրող հորիզոնական սղոց, գույքը գտնվում է սարքին վիճակում, ունի ապրանքային լավ տեսք։
Մեկնարկային գինը կազմում է՝ 1 140 738 / մեկ միլիոն հարյուր քառասուն հազար յոթ հարյուր երեսուն ութ / ՀՀ դրամ:
Լոտ 2. Griggion 330/8 մոդելի փայտանյութի երեսապատման տաք մամլիչ, գույքը գտնվում է սարքին վիճակում, ունի ապրանքային լավ տեսք։
Մեկնարկային գինը կազմում է՝ 3 379 168 /երեք միլիոն երեք հարյուր յոթանասուն ինը հազար հարյուր վաթսուն ութ / ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1) Հայտատու իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ծանուցման հասցեն,
իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
2) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
3) Հայտատու ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով մանակցության գումարի վճարման անդորրագիրը
3) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ում բացված ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի սնանկության 16069047817906 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ հայտնվում է, որ գույքերի հետ կապված գույքահարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունների հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37494419915
- Էլ. փոստ
- g.harut53@gmail.com
- Հասցե
- ք Երևան, Արցախի 8/2, բն 25