Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Опубликовано: 11.05.2026, 12:44

«ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով աճուրդ-վաճառքի մասին 07.05.2026 հրապարակված a5ec3e6d-3f95-4398-9b935a7c53ce456c հայտարարությունում առկա է վրիպակ, թողնել անհետևանք:
26.05.2026թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա «ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի ՍնԴ/2040/04/24 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով:
Լոտ 1 - «ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությաունների կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված՝ Գրիշա Լևոնի Քոքոբելյանին, Յուրի Վաչիկ Քոքոբելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, 1-ին փող. 27 տուն հասցեի անշարժ գույք, վկայական 01022020-11-0035, մեկնարկային գինը 272,250,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռված է բնակիչներով:
Լոտ 2 - «ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությաունների կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված՝ Յուրի Վաչիկի Քոքոբելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, 1-ին փող. 29 տուն հասցեի անշարժ գույք, վկայական 19032021-11-0032, մեկնարկային գինը 700,875,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռված է բնակիչներով:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «ԱմերիաԲանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ «ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝15700 95828088200:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 14.05.2026թ.-ից մինչև 19.05.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ««ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Контакты

Телефон
37493955881
Email
samson6122@mail.ru
Адрес
-ՀՀ ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
«ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — Аукционы