Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Թիվ ՍնԴ/2399/04/23 սնանկության գորոծով պարտապան«Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ-ի նոյեմբերի 17-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․

Опубликовано: 31.10.2025, 19:14

ԼՈՏ 1․ ՀՀ Կոտայքի մարզ քաղաք Աբովյան, Պիոներական փողոց, թիվ 1/1/11 հասցեում գտնվող անշարժ գույք։ Տարածագնահատման գոտին՝ 8-րդ գոտի։ Գույքի նկարագիրը՝ գրանցման իրավունքի տեսակը՝ սեփականություն,/վկ. Թիվ 26092016–07–0029/, տեղադրությունը–միջին, դիրքը–միջին,, տրանսպորտային մատչելիությունը–բավարար, շրջակա միջավայրը–սահմանակից է կենտրոնական շուկային, շինության նպատակը, նշանակությունը–հասարակական, մակերեսը–264,41 քմ, կառուցման տարեթիվը–1969թ, հարկայնությունը– 2 հարկանի շենքի 2–րդ հարկ, շինության տեսակը–տուֆ քար, միջհարկային ծածքը–ե/բ, տանիքածածքը–թիթեղ, միջհարկային բարձրությունը–2,8քմ։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 33.123.000 (եռեսուներեք միլիոն հարյուր քսաներեք հազար հազար ) ՀՀ դրամ։

 Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/2399/04/23 սնանկության գորոծով պարտապան «Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյան․
 Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 109 սենյակ
 Նախորդ նշանակված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով․
 Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2025թ-ի նոյեմբերի 17–ին ժամը 12։00-ին
 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները
 Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրը՝ 25․07․2025թ-ը ներառյալ ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
 Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
 Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
 Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
 Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով «Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության հատուկ հաշվին՝ 16044086917206 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
 Մասնակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում զանգահարել 094209357 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով ashot.tervardanyan.43@bk.ru էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ից մինչև 17։00-ն։
 Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
 Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
 Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
 Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 094209357 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով ashot.tervardanyan.43@bk.ru էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։
Աճուրդի կազմակերպիչ՝
«Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Ա․ Տեր–Վարդանյան

Контакты

Телефон
37494209357
Email
ashot.tervardanyan.43@bk.ru
Адрес
Ք.Երևան Ա.Տիգրանյան 5/2,բն58.
Թիվ ՍնԴ/2399/04/23 սնանկության գորոծով պարտապան«Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ-ի նոյեմբերի 17-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․ — Аукционы