Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Հակոբ Օհանյանի սնանկության վարույթով կազմակերպված աճուրդ-վաճառքի մասին

Опубликовано: 27.10.2025, 20:55

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016թ.-ի վճռով, Հակոբ Սուրիկի Օհանյանը ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 07.07.2016թ.-ի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:
ՀՀ սնանկության դատարանի 21.10.2025թ.-ի թիվ ՍնԴ/0030/04/16 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով §Սնանկության մասին¦ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և §Հրապարակային սակարկությունների մասին¦ ՀՀ օրենքը, 11.11.2025թ.-ին, ժամը 11:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է Հակոբ Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող, շարժական և անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը, ընդհանուր 4 ԼՈՏ-ով:
ԼՈՏ-երը հետևյալն են՝
ԼՈՏ 1. 09.03.1998թ. մինչ օրս հաշվառված «MAZ 5549» մակնիշի 21 SU 227 հաշվառման համարանիշի, 124637 հենասարքի համարով ավտոմոբիլը-25.000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. 24.02.2009թ.մինչ օրս գրանցված և հաշվառված է «GAZ 24-10» մակնիշի, 19 LU 401 հաշ՚ վառման համարանիշի, 1311819 թափքի համարով ավտոմոբիլը-30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. 13.08.2014թ.մինչ օրս գրանցված և հաշվառված «FORD TRANSIT 100 2.5 D» մակնիշի, 34 AA 680 հաշվառման համարանիշի, WFOLXXGBVLSJ85115 նույնացման համարով ավտոմոբիլը-465.000 /չորս հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. Արագածոտնի մարզ համայնք Աշտարակ գյուղ Կարբի հասցեում գտնվող 02-058-0212-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը /սեփականության իրավունքի վկայական՝ 2650956/-350.000 /երեք հարյուր հիսուն հազար /ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված Հակոբ Օհանյանի սնանկության հատուկ հաշվին՝ 1150021223373391:: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 /հինգ/ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ սահմանված ժամկետում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար վճարված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համադրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Լոտերի ուսումնասիրության, աճուրդի կանոնակարգի և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Контакты

Телефон
37491210111
Email
armenakadamyan@mail.ru
Адрес
ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա
Հակոբ Օհանյանի սնանկության վարույթով կազմակերպված աճուրդ-վաճառքի մասին — Аукционы