Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Опубликовано: 22.10.2025, 17:23

2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :
2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 01.04.2025թ. որոշման՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին:
Աճուրդի է ներկայացվում «Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերը ընդհամենը 45.825.280 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով թվով 212 առանձին լոտով , որոնցից որոշ գույքեր հանդիսանում են «Արարատ Բանկ» ԲԲԸ-ի և «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի գրավի առարկաներ: Գույքը իրենից ներկայացնում է ընկերությանը պատկանող օգտագործած հիմնական միջոցներ, սարքավորումներ,գրասենյակային գույք, լաբորատոր գույք և տրանսպորտային միջոցներ:Բոլոր գույքերը օգտագործված են, մասամբ ապակոմպլեկտավորված ունեն վերանորոգման կարիք: Աճուրդի ներկայացված սարքերի աշխատունակ լինելու հանգամանքը ստուգում է գնորդը իր հաշվին, ինչպես նաև բոլոր ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը:
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, սարքերի ապամոնտաժման աշխատանքնները, նախկին սեփականատերերի վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11807052947400 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։ Կից ներկայացվում է գույքերի ցուցակը:

Контакты

Телефон
37494221985
Email
nazaryanx@mail.ru
Адрес
ք. Երևան,Ազատության 14-54

Прикреплённые файлы

«Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Аукционы