Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Опубликовано: 12.05.2026, 16:35

2026 թվականի մայիսի 29 -ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ1651/04/20 սնանկ ճանաչված «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից կառավարիչի գրասենյակում /ք.Երևան,Ազատության 14-54 / հասցեում կանցկացվի «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը 1 առանձին լոտով, համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 25.02.2021թ և 01.04.2021թ. «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքն աճուրդով վաճառելու թույլտվության որոշումների: Աճուրդի ներկայացվում է ՝
ԼՈՏ 1 - ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 16 հասցեում գտնվող անշարժ գույք /վկայական համար ՝391031 տրված 30.11.2000թ / նախկին սննդի կոմբինատ/: Հողամասի չափը կազմում է 1.1 հա իրավունքի տեսակը մշտական օգտագործման նպատակային նշանակությունը բնակավայրերի , շենքի ընդհանուր մակերեսը 8753,9 ք.մ որից 72,36ք.մ Էլեկտրակայանի շինություն ,68 ք.մ անցակետ, 87,22 պահեստ,60,6 ապաստարան՝ որի մեկնարկային գինը առանց կադաստրային արժեքի վճարի կազմում է 33.300.000 ՀՀ դրամ : Գույքի իրավունքի տեսակը սեփականություն ,նպատակային նշանակությունը Արտադրական : Աճուրդի ներկայացվող անշարժ գույքի հողի և շենք շինության կադաստրային արժեքը վճարում է գնորդը առանձին նոտարական կարգով առուվաճառքի պայմանագիր կնքելիս մինչ Կադաստրի Պետական Կոմիտե դիմելը : Չվճարված կադաստրային արժեքի վերաբերյալ առկա է տեղեկանք 16.03.22թ որը կազմում է 4442 դրամ -1 ք.մ 48.862.000 դրամ :
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 16 հասցեում գտնվող անշարժ գույքի հողամասի և շենքի /վկայական համար ՝391031/ կրկնաճուրդի ներկայացված անշարժ գույքի գինը նվազեցվում է 10 տոկոսվ / և կազմում է ՝ 33.300.000 ՀՀ դրամ :
Գույքը գտնվում է ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձորի գեղատեսիլ վայրերից մեկում ,սարի լանջին գերեզմանատան հարևանությամբ որի ճանապարհի մուտքի վերաբերյալ կատավել է ապօրինի հողազավթում և դեպի գործարան տանող ճանապարհը նեղացվել է : Շենքը ունի 3 հարկ ,քարե զանկապատ մասամբ քանդված ,ենթայանի շենք , նկուղային հարկ : Ամբողջ շինությունները ունեն վերանորոգման կարիք հատկապես տանիքը : Գնորդի կողմից պետք է առանձին վճարվի գույքի /հողի և շինության /կադաստրային արժեքները գնման պահին գործող արժեքով որը գնի մեջ նեռարված չէ :
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման, չափագրման, և վաճառքի պահին գործող հողի և անշարժ գույքի կադաստրային արժեքների վճարումը կամ այն փոխադարձ համաձայնությամբ կատարի սնանկության հատուկ հաշվին 2026թ գնման պահին գործող արժեքով :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
-աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813017490700 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 096221985։

Контакты

Телефон
37494221985
Email
nazaryanx@mail.ru
Адрес
ք. Երևան,Ազատության 14-54
«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Аукционы