Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Լիլիթ Պետրոսյանի անվամբ TOYOTA SCION 2.4 մակնիշի, JTKDE3B74A0305302 նույնականացման համարով, 37 CN 908 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

Опубликовано: 12.05.2026, 16:38

ՀՀ սնանկության դատարանի 11.08.2025թ.-ի վճռով Լիլիթ Էդիկի Պետրոսյանը ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 17.09.2025թ.-ի որոշմամբ Լիլիթ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:
ՀՀ սնանկության դատարանի 22.04.2026թ.-ի թիվ ՍՆԴ/2441/04/25 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 27.05.2026թ.-ին, ժամը 11:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է Լիլիթ Պետրոսյանի անվամբ TOYOTA SCION 2.4 մակնիշի, JTKDE3B74A0305302 նույնականացման համարով, 37 CN 908 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի դասական եղանակով աճուրդ-վաճառքը, ընդամենը 1 ԼՈՏ-ով:
ԼՈՏ 1. TOYOTA SCION 2.4 մակնիշի, JTKDE3B74A0305302 նույնականացման համարով, 37 CN 908 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Սրահը՝ կտորե: Մարտկոցը լիցքաթափված: Առկա է արտաքին թեթև քերծվածքներ և վնասվածքներ: Առջևի լուսարձակները վնասված, փոխարինման ենթակա: Տեխնիկական վիճակը՝ լավ, ֆիզիկական վիճակը՝ միջին: Վազքը ըստ վիճակագրության շուրջ 185.000 կմ է:Աճուրդի մեկնարկային գինը 1.560.000 /մեկ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ում բացված 11817024891810 հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 /հինգ/ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ սահմանված ժամկետում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար վճարված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համադրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Լոտերի ուսումնասիրության, աճուրդի կանոնակարգի և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Контакты

Телефон
37491210111
Email
armenakadamyan@mail.ru
Адрес
ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա
Լիլիթ Պետրոսյանի անվամբ TOYOTA SCION 2.4 մակնիշի, JTKDE3B74A0305302 նույնականացման համարով, 37 CN 908 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին — Аукционы