Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գորոծով պարտապան Ռուզաննա Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ․-ի հոկտեմբերի 28-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․

Опубликовано: 13.10.2025, 17:58

Թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Լ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ/ «15» հունվարի 2025թ.-ի «Հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ օտարման ենթակա պարտապան Ռուզաննա Առաքելյանի պարտավորությունների համար գրաբադրված Սաթենիկ Գևորգյանին և Նորիկ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող /«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրավի առարկա/ անշարժ գույքերը․

Լոտ 2․ Անշարժ գույք - Մարզ Կոտայք, ք․ Աբովյան, Կոտայքի փողոց 29/1 հասցեում գտնվող բնակելի տուն
Հողամասի մակերոսը- 530 քմ
Հողամասի նպատակային նշանակությունը- Բնակավայրերի
Հողամասի գործառնական նշանակությունը - Բնակելի կառուցապատման
Հողամասի ճակատային եզրագծի առկայությունը փողոցի հետ-5մ․
Հողամասի դիրք-Լավ
Հողամասի թեքությունը-Հարթ հողամաս
Հողամասի մակերեսը530, Հողամասի ճակատային մասը փողոցի հետ5 մ:
Շինության տիպը կոնստրուկտիվ նյութերի տարրերի տեսակը (նախագիծը)Քարե կրող պատերով: Ավարտվածության աստիճանը, 80 տոկոս և ավելի: Շինության հարկայնությունը1 հարկ: Շինության տեխնիկական վիճակը (1-6 բալ) 4 բալ: Շինության պատերը Քարե: Շինության տանիքը Մետաղական թիթեղ, միջին վիճակի: Միջհարկային բարձրությունը 2,8 մ: Դռները՝ դրսի դուռը մետաղական, ներքին դռները ՄԴՖ և մետաղապլաստե, միջին վիճակի: Պատուհանները մետաղապլաստե՝ լավ վիճակի: Սենյակների ներքին հարդարումը՝ հատակը՝ մասամբ սալիկապատ, մասամբ բետոն, պատերը՝ սվաղված, մի սենյակում՝ մասամբ սալիկապատ: Խոհանոցի ներքին հարդարումը՝ հատակը՝սալիկապատ,պատերը՝ սվաղված: Սանհանգույցի և լոգարանի ներքին հարդարումը՝Հատակը և պատերը սալիկապատ:
Մեկնարկային գինը՝ 17 457 837 ՀՀ դրամ։
Լոտ 3․ Անշարժ գույք - Մարզ Կոտայք, ք․ Եղվարդ, գտնվում է քաղաքի ծայրամասում
Հողամասի գործառնական նշանակությունը – հասարակական նշանակության
Հողամասի մակերոսը-800 քմ
Հողամասի ճակատային եզրագծի առկայությունը փողոցի հետ-5մ․
Հողամասի դիրք-Լավ
Հողամասի թեքությունը-Հարթ հողամաս
Հողամասի կոմունիկացիոն համակարգը-Հնարավորությունն առկա է
Հողամասը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծայրամասում, կից հողատարածքները հիմնականում կառուցապատումից ազատ են, մի մասը կառուցապատված են բնակելի տներով։ Հողամասի մակերեսը 800 քմ: Հողամասի ճակատային եզրագծի առկայությունը փողոցի հետ 5 մ: Հողամասի թեքությունը Հարթ հողամաս: Հողամասում կոմունիկացիոն համակարգերի առկայությունը՝ Կոմունիկացիոն համակարգերը գտնվում են հողամասից հեռու: Մեկնարկային գինը՝ 3 108 930 ՀՀ դրամ։
Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գորոծով պարտապան Ռ․ Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Ա․ Ապիկյան․
Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 109 սենյակ
Նախորդ նշանակված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով․
Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2025թ․-ի հոկտեմբերի 28-ին ժամը 12։00-ին․
Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները, որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից, մինչև աճուրդի բացմանը նախորդող 5-րդ աշխատանքային օրը՝ 23․10․2025թ-ին ժամը 18։00-ն, ներկայացրել են աճուրդի մասնակցության հայտ։
Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը՝ 23․10․2025 ժամը 18:00-ն ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը վճարվում են անկանխիկ եղանակով Ռուզաննա Առաքելյանի սնանկության հատուկ հաշվին՝ ՓԲԸ 16043047000708 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի/լոտերի/ որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար նամակ ուղարկել Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 18։00-ն։
Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։

Контакты

Телефон
37499191410
Email
arthur.apikyan@gmail.com
Адрес
ՀՀ, ք․ Երևան, Արագածի 57
Թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գորոծով պարտապան Ռուզաննա Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ․-ի հոկտեմբերի 28-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․ — Аукционы