Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Սնանկ ճանաչված «Ռոլլեր» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքերի բաց-դասական եղանակով աճուրդ մասին

Опубликовано: 12.05.2026, 17:51

2026թ. մայիսի 27-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/2404/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք109) կանցկացվի սնանկ ճանաչված «Ռոլլեր» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Կոտայք գյուղում գտնվող, 07-038-0115-0014 կադաստրային ծածկագիրը կրող, 0,51551 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս անշարժ գույք, ներառյալ 245 գծմ երկարությամբ ցանկապատումը, 390 հատ երկաթբետոնե սյուներ (2,7 մետր բարձրությամբ) և 370 գծմ կաթիլային համակարգ շարժական գույքերը: Գույքերի նկարագրությունը- Գնահատվող հողամասը գտնվում է Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Կոտայք գյուղում։ Ըստ թիվ 19062023-07-0097 գրավի վկայականի և թիվ 20062022-07-0128 վկայականի հողամասը կրում է 07-038-0115-0014 կադաստրային ծածկագիրը։ Գնահատման ներկայացված հողամասն (վկ. 19062023-07-0097 և 20062022-07-0128, ծածկագիր 07-038-0115-0014) ըստ վկայականի զբաղեցնում է 0.51551 հա մակերես, ըստ https://www.e-cadastre.am/map պաշտոնական կայքէջի՝ 5154,95 քմ: Առաջնորդվելով 14.04.1999թ. ՀՕ-295 «գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված իրավանորմով, գնահատման հաշվարկներում հիմք է ընդունվել պետական գրանցում ստացած մակերեսները։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք։ Գնահատվող հողամասը երկու կողմից՝ խճապատ ճանապարհի երկայնքով սահմանազատված է մետաղական ցանցով, երրորդ կողմը դաշտամիջյան ճանապարհ է, չորորդ կողմը չորացած ջրանցք։ Հողամասում առկա են ոռոգման կաթիլային համակարգ, նորատունկ պտղատու ծառեր և թփեր՝ հիմնված է մալինայի այգի, այգու շարքերի մեծ մասը համալրված է երկաթբետոնե սյուներով(շպալեր):
Մեկնարկային գինը՝ 39’900’600 (երեսունիննը միլիոն ինը հարյուր հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ՀՀ, Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Կոտայք գյուղում գտնվող, 07-038-0116-0107 կադաստրային ծածկագիրը կրող, 1,5555 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս անշարժ գույքը, ներառյալ 350 գծմ երկարությամբ ցանկապատում, 550 հատ երկաթբետոնե սյուներ (2,7 մետր բարձրությամբ): Գույքերի նկարագրությունը- Գնահատվող հողամասը գտնվում է Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Կոտայք գյուղում։ Ըստ թիվ 19062023-07-0043 գրավի վկայականի և թիվ 20062022-07-0077 վկայականի հողամասը կրում է 07-038-0116-0107 կադաստրային ծածկագիրը։ Գնահատման ներկայացված հողամասն (վկ. 19062023-07-0043 և 20062022-07-0077, ծածկագիր 07-038-0116-0107) ըստ վկայականի զբաղեցնում է 1.5555 հա մակերես, ըստ https://www.e-cadastre.am/map պաշտոնական կայքէջի՝ 15555,37 քմ: Առաջնորդվելով 14.04.1999թ. ՀՕ-295 «գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված իրավանորմով, գնահատման հաշվարկներում հիմք է ընդունվել պետական գրանցում ստացած մակերեսները։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող (1,1101 հա) և արոտավայր (0,4454 հա)։ Գնահատվող հողամասը սահմանազատված է մետաղական ցանցով, դեպի հողամաս մուտքը դաշտամիջյան ճանապարհ է, մի կողմը չորացած ջրանցք։ Հողամասը գտնվում է անմշակ վիճակում, բայց կենտրոնական հատվածում առկա է երկաթբետոնե սյուներով(շպալեր) համալրված դատարկ շարքեր:
Մեկնարկային գինը՝ 83.567.700 (ութսուներեք միլիոն հինգ հարյուր վաթսունյոթ հազար յոթ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 27.05.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, հայտում պետք է նշվի հայտատուի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607786300006, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թիվ 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդը սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով nsbankcruptcy@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 033 540 555։

Контакты

Телефон
37433540555
Email
nsbankcruptcy@gmail.com
Адрес
ք.Երևան, Արշակունյաց 5 319
Սնանկ ճանաչված «Ռոլլեր» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքերի բաց-դասական եղանակով աճուրդ մասին — Аукционы