Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Երրորդ անձին պատկանող, որպես ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 09.10.2025, 17:57

26․09.2025թ-ին, ժամը 12։00-ին նշանակված երրորդ անձին պատկանող, որպես ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված անշարժ գույքերի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 26.07.2024թ. որոշումը, «Լուսակերտ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 14․07․2025թ․որոշումը և ապահովված պարտատիրոջ գրությունը, 07․11.2025թ-ին, ժամը 12։00-ին, ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի երրորդ անձին պատկանող, որպես «Լուսակերտ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված անշարժ գույքերի բաց աճուրդը:
Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է․
Լոտ 369 - երրորդ անձ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, որպես «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման միջոց «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում /նախկին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ/ գրավադրված թվով 15 /տասնհինգ/ միավոր անշարժ գույքեր – մեկնարկային ընդհանուր արժեքը կազմում է 635.839.020 (վեց հարյուր երեսունհինգ միլիոն ութ հարյուր երեսունիննը հազար քսան) ՀՀ դրամ՝ առանց հողամասերի կադաստրային արժեքի, որը ներկա պահին կազմում է 4.702.417.285 (չորս միլիարդ յոթ հարյուր երկու միլիոն չորս հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ /հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագրի առկայության դեպքում/:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն: Աճուրդի ներկայացված թիվ 369 լոտի մեջ ներառված թվով 15 /տասնհինգ/ միավոր անշարժ գույքերից յուրաքանչյուրի մեկնարկային արժեքները և այլ մանրամասն տեղեկությունները, ինչպես նաև աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ

Контакты

Телефон
37477191076
Email
artakvarpet@mail.ru
Адрес
ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23

Прикреплённые файлы

Երրորդ անձին պատկանող, որպես ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Аукционы